Armenia Foundation Competition: Open Call for Applications
Աղբյուրը՝ www.facebook.com
Հայտարարություն մրցակցային բանակցությունների մասին
Մրցույթի ծածկագիրը՝ «ՀՀ/ՋՏ/ԱՖՎԿ-01/19»
Պատվիրատուն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը /ք. Երևան, Բաղրամյան պող. 26/, հայտարարում է մրցակցային բանակցությունների մրցույթ:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշթառակ, Լուսաձոր, Դիտավան, Ակնաղբյուր և Այգեձոր համայնքների բնակիչների համար արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի և վերը նշված համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքների իրականացման պայմանագիր:
Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել 1000 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում ունեցած N 1930001437120100 հաշվեհամարին և դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ ս.թ. մարտի 18-ից մինչև ս. թ. մարտի 26-ը: (ք. Երևան, Բաղրամյան պող. 26, Սոս Գևորգյանին, հեռ. 010 58-73-92):
Մրցույթի հայտերը` կազմված հայերեն, անհրաժեշտ է ներկայացնել վերոհիշյալ հասցեով` մինչև ս. թ. մարտի 28-ը, ժ. 11.00:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ