We are small teams doing BIG things!
Published on: 07 April, 2021
AUA: Discussions on the role of science in public life
Source: American University of Armenia
Հայաստանի ամերիկյան համալսարանը Դուբլինի համալսարանական քոլեջի՝ Հանրային կյանքում բարոյականության ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է առցանց քննարկումներ։
Կազմակերպվելու են հինգ քննարկումներ (1-ինը մարտի 31-ին էր), որոնք վերաբերելու են գիտության նկատմամբ վստահությանը, դավադրության տեսություններին, իշխանության և ճշմարտության փոխհարաբերությանը, գիտության արժեքային չեզոքությանը և այլոց ճիշտ վստահելու (smart trust) մարդկային կարողությանը։
Յուրաքանչյուր քննարկում ծավալվելու է ժամանակակից հայտնի մեկ հեղինակի կոնկրետ աշխատության շուրջ։
Առաջիկա քննարկումը վերաբերում է դավադրաբանությանը (կամ դավադրության տեսություններին) տեղի կունենա ապրիլի 14-ին, ժ. 17:30-18:30։ Կարդալու ենք Ուորիքի համալսարանի (Warwick University) պրոֆեսոր Քուասսիմ Քասսամի (Quassim Cassam)՝ վերջերս հրատակաված գրքերից «Դավադրաբանական տեսություններ» գրքի առաջին գլուխը։
Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցել։
Մյուս բոլոր քննարկումների մասին մանրամասների և գրանցվելու համար խնդրում եմ այցելել այստեղ. https://ace.aua.am/hy/peritia/discussions_at_aua/