AYWA Grant Opportunity and Mentor Registration (Armenian)
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվում է «Կանանց մասնակցությանխրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» դրամաշնորհային ծրագիրը:
2017թ. նոյեմբերից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների Կառավարության կողմից:
«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի նպատակն է` բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` զարգացնելով նրանց հմտություններն ու կարողությունները, աջակցելով ինքնավստահության բարձրացմանն ու մոտիվացմանը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել կարողությունների զարգացման դասընթացներ Երևանից և մարզերի ընտրված համայնքներից հայտագրված կանանց և աղջիկների համար: Դասընթացների արդյունքում կստեղծվեն համայնքային կանանց խորհուրդներ:
Ծրագրի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ կից հղումով՝
Մասնակցության հայտ՝
Մենթորության հայտը՝
https://goo.gl/forms/VVl3gks7iujzCtgv1
Ակնկալում ենք Ձեր աջակցությունը վերոնշյալ համայնքներում կանանց շրջանում տեղեկատվության տարածման և մասնակցության խրախուսման հարցում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 5-ը, 2018թ., ժամը 24:00-ն: