Become a member of YouthBank Aragatsotn (Armenian)
Աղբյուրը՝ այստեղ
Դարձի՛ր Արագածոտնի Երիտասարդական բանկի անդամ
«Առաջընթաց» երիտասարդական ՀԿ-ն և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մեկնարկում են Երիտասարդական բանկ Արագածոտնում
Եթե դուք
- 16 - 26 տարեկան եք
- Բնակվում եք Արագածոտնի մարզում
- Ցանկանում եք մասնակցել համայնքային կամ այլ հասարակական գործունեության
- Պատրաստեք տրամադրել ժամանակ և կամավոր սկզբունքներով կատարել ԵԲ-ի աշխատանքները
- Հավատում եք Հայաստանում երիտասարդների զարգացման և առաջընթացի ապագային
Ապա լրացրեք առցանց հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/sCJUJplj5I6BUGv62
Ի՞նչ է Երիտասարդական Բանկը
Երիտասարդական բանկը ծրագիր է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին փոփոխություններ իրականացնել իրենց համայնքներում, կայացնել որոշումներ և ֆինանսավորել երիտասարդական ծրագրեր: Հայաստանի 8 մարզերում գործում են ԵԲ կոմիտեները: Յուրաքանչյուր տարի ԵԲ կոմիտեները հայտարարում են փոքր համայնքային դրամաշնորհներ` կայացնելով սեփական որոշումները, թե ինչ ծրագրեր են ֆինանսավորելու: Ամեն տարի յուրաքանչյուր բանկ ֆինանսավորում է 5-6 համայնքային ծրագիր, որոնք ուղղված են լուծելու տեղական կարևոր խնդիրները:
Երիտասարդական բանկի միջոցով երիտասարդները ոչ միայն դրամաշնորհներ են տրամադրում, այլ նաև ձեռք են բերում այնպիսի հմտություններ, ինչպիսիք են կամավորությունը, առաջնորդությունը, որոշումների կայացումը, թիմային աշխատանքը և կարիքների գնահատումը, հաղորդակցվելու ունակությունները, հաշվետվությունների կազմելը և ներկայացնելը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 16-ն է:
Ծրագիրը ներկայացնելու և անդամների ընտրությունը իրականացնելու համար կկազմակերպվի հանդիպում դիմորդների հետ, որի մասին կտեղեկացնենք դեկտեմբերի 16-ից հետո:
Հարցերի դեպքում գրեք մեզ՝ [email protected] կամ զանգահարեք՝ (+374 93) 25 15 91 (Լիլիթ Արզոյան):