Business Development Program Support for Gavar, Ararat, Stepanavan and Alaverdi Regions
Աղբյուրը՝ www..facebook.com
Գավառի, Արարատի, Ստեփանավանի և Ալավերդու տարածաշրջաններում բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերի աջակցության հայտարարություն
Վորլդ վիժն Հայաստանը` «ԵՄ-ն հանուն երիտասարդների. ՍԵՅ ԵՍ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում Գավառի, Արարատի, Ստեփանավանի և Ալավերդու տարածաշրջաններում բնակվող 20-35 տարեկաններին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն:
Ծրագիրը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.
- ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
- նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) եւ ցանկանում են այն կայացնել եւ ընդլայնել:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից`
ՓՈՒԼ 1. Դիմում- հայտի ներկայացում, որտեղ դիմորդը կներկայացնի իր բիզնես գաղափարը:
ՓՈՒԼ 2. Հանձնաժողովի նիստ, որտեղ ընտրվելու են դիմորդների կողմից ներկայացված բիզնես գաղափարները՝ համաձայն դիմում- հայտի պահանջների:
ՓՈՒԼ 3. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրված հայտերի հեղինակների համար բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացի անցկացում:
ՓՈՒԼ 3. Բիզնես ծրագրերի մշակում և ներկայացնում:
ՓՈՒԼ 4. Բարձր գնահատված իրատեսական և նորարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են համապատասխան նյութական աջակցություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հայտատուի կողմից ներդրումը պարտադիր պայման է:
ՓՈՒԼ 5. Երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 6 ամիս) տեխնիկական աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, փորձագետների եւ այլ մասնագետների աջակցությամբ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել Վորլդ Վիժն Հայաստանի Գավառի, Ալավերդու և Ստեփանավանի գրասենյակներ կամ զանգահարել համապատասխան տարածաշրջանների ծրագրի պատասխանատուներին՝
Գավառ՝ Գրիգոր Դաշտոյան, 093 896 996, [email protected]
Արարատ՝ Քրիստինե Ասլիկյան, 095005861, [email protected]
Ստեփանավան՝ Վահրամ Պետրոսյան, 095005265, [email protected]
Ալավերդի՝ Վահրամ Պետրոսյան՝ 095005265, [email protected]
Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 13-ը:
Դիմում- հայտը ներկայացված է՝ այստեղ։