We are small teams doing BIG things!
Published on: 29 April, 2020
Call for an Expert: New Generation NGO
Աշխատանքի տևողությունը՝ պայմանագրային,
Պաշտոնը` Բյուջետային ադվոկացիայի փորձագետ,
Հաշվետու է՝ Ծրագրի համակարգողին:
Հայտարարության սկիզբը` 28․04․2020 թ.
Դիմումների վերջնաժամկետ` 15.05.2020 թ.
Աշխատանքի նկարագրություն.
- Հիմք ընդունելով ՏՍՏ և տրանս*, ԹՕ և ԿՍԿ համայնքների կարիքները և առաջնահերթությունները ներկայացնող փաստաթղթերը՝ բյուջետային ադվոկացիայի հստակ քայլեր ներկայացնող ռազմավարական միասնական փաստաթուղթ կազմել,
- Պատրաստել սահիկահանդես՝ ներկայացնելով կատարած հետազոտությունները և կազմած փաստաթուղթը,
- Փաստաթուղթը ներկայացնել ծրագրային ամփոփիչ հանդիպման ժամանակ՝ հանդիսանալով որպես բանախոս։
Պահանջվող որակավորումներն ու հմտությունները.
- Աշխատանքային փորձ բյուջետային ադվոկացիայի ոլորտում,
- Հաղորդակցական հմտություններ,
- Ռազմավարական փաստաթղթեր կազմելու փորձ,
- Համապատասխան ոլորտում կրթության կամ դասընթացների առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Դիմելու ընթացակարգը․
Փորձագետի թափուր պաշտոնին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020թ.-ի մայիսի 15-ը՝ ծրագրի անվանումը դաշտում ընտրելով «Խթանելով թիրախ խմբերի մասնակցությունը հանուն առաջնորդության և զարգացման», իսկ հաստիքի անվանումը՝ «Բյուջետային ադվոկացիայի փորձագետ»։