Call for Applications: Armcon 2023, Mythological (in Armenian)
1. Ընդհանուր տեղեկատվություն
Ժանր՝ Ֆանտաստիկա և ֆենթըզի,
Լեզուն՝ Հայերեն
Աշխատանքների ընդունում՝ Հուլիսի 10 - նոյեմբեր 20, 2023թ.
Մեկ մասնակցի կողմից ներկայացվող աշխատանքների քանակը՝ անսահմանափակ
Աշխատանքների մասնակցությունը մրցույթին՝
● Աշխատանքը պետք է հիմնվի հայկական առասպելաբանության, էպոսի, դիցաշխարհի վրա կամ ոգեշնչված լինի դրանցից,
● Այլ մրցույթներին ներկայացվող, ներկայացված կամ նախկինում տպագրված գործերը չեն կարող ներկայացվել մրցույթին,
● Աշխատանքի ծավալը պետք է լինի նվազագույնը 15 հազար նիշ, առավելագույնը` 40 հազար նիշ, ներառյալ բացատները,
● Աշխատանքը պետք է լինի ամբողջական ստեղծագործություն,
● Աշխատանքնը պետք է լինի խմբագրված և սրբագրված,
● Աշխատանքի տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1.5, տառատեսակը՝ UNICODE (Sylfaen) համակարգի,
Վիճելի դեպքերում վերջնական որոշումը կայացվելու է ԱրմԿոնի կազմ.կոմիտեի կողմից:
Աշխատանքների հրապարակումը՝ մրցույթին ներկայացված աշխատանքներից հատընտիր գործեր հրապարակվելու են մրցույթի պաշտոնական կայքում ինչպես նաև ֆեյսբուքյան էջում: Մրցույթում հաղթած լավագույն աշխատանքները տպագրվելու են ժողովածուում:
Մասնակիցների տարիքային սահմանափակումը՝ մասնակիցը պետք է լինի 16 տարեկան կամ բարձր:
2. Ինչպես դիմել
Աշխատանքները ուղարկել [email protected] հասցեին «Արմկոն. Կեղծանուն. Աշխատանքի անվանում» թեմայով և կցել աշխատանքը *.docx ֆորմատով: Ֆայլը Մասնակցության կանոններ պետք է կրի «Ձեր կեղծանունը- աշխատանքի անունը» անվանումը: Նամակում հարկավոր է նշել հեղինակի մասին հետևյալ տեղեկությունը՝
- Անուն ազգանունը և կամ գրական կեղծանունը (ըստ ցանկության)
- Տարիքը - Բնակության հասցեն
- Հեռախոսահամար
- Աշխատանքի վերնագիրը Ուղարկելով աշխատանքը մասնակիցը հաստատում է իր համաձայնությունը մրցույթի կանոններին:
Աշխատանքների գնահատումը իրականացվելու է ﬔկ կամ երկու փուլով: Վերջնական գնահատումը իրականացնելու է փորձառու ժյուրին: Ժուրիի կազմը կհրապարակվի մրցույթի ֆեյսբուքյան էջում և կայքում:
3. Մրցույթի ժամկետները
Աշխատանքների ընդունման սկիզբ՝ Հուլիս 10 2023
Աշխատանքների ընդունման ավարտ՝ Նոյեմբերի 20 2023
Գնահատման ժամկետները կհրապարակվեն աշխատանքների ընդունման ավարտից հետո:
4. Աշխատանքների տպագրությունը. մրցանակներ
Լավագույն աշխատանքները Բուկինիստ գրախանութի աջակցությամբ կտպագրվեն ժողովածուում: Հնարավոր են մրցանակներ՝ առանձին հովանավորների կամ ժյուրիի անդամներից կողմից:
5. Լրացուցիչ տեղեկատվություն
● Գաղտնիությունը պարդադիր չէ՝ յուրաքանչյուր մասնակից ազատ է ներկայանալ իրական անունով կամ կեղծանունով:
● Մրցույթի կազմ. խորհուրդն իրավունք ունի աշխատանքը չընդունել կամ հանել մրցույթից, եթե այն հակասում է ՀՀ օրենքներին կամ մրցույթի ոգուն:
● Աշխատանքը հանվում է մրցույթից գրագողության հայտնաբերման դեպքում:
● Մրցույթի կանոնները կարող են փոփոխվել կազմ. խորհրդի որոշմամբ՝ դրա մասին սոցիալական կայքում հայտարարելով:
● Մրցույթի կայքում հրապարակվելու է հայոց դիցաշխարհին նվիրված մասնագիտական գրականության ցանկ՝ մասնակիցներին օգնելու և ուղղորդելու համար: Հարցերի դեպքում՝ Զանգահարել 044933930 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին, մեր ֆեյսբուքյան էջին: