Call for Applications by Hetq Media Factory (in Armenian)
Հետք Մեդիա Գործարանը սկսում է 2022-2023թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը։
Տեղեկատվական այժմյան հոսքերի մեջ ավելի ու ավելի է արժևորվում պատասխանատու, վստահելի և ստուգված բովանդակությունը։ Հետք Մեդիա Գործարանը շարունակում է կրթել ճկուն, ստեղծարար և պատասխանատու լրագրողների, որոնք իրենց հրապարակումներով ազդեցություն են ունենում որոշումների կայացման և հասարակական գործընթացների վրա։
Այս տարվա նախնական դասացուցակով մեր ուսանողները սովորելու են.
-
Լրագրության ներածություն և գրելու հմտություններ,
-
Հետաքննական լրագրություն,
-
Տվյալների լրագրություն,
-
Վիդեո լրագրություն,
-
Նկարահանում և մոնտաժ,
-
Տվյալների վիզուալացում և անիմացիա,
-
Ֆոտո լրագրություն,
-
Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS),
-
Փաստերի ստուգում,
-
Տնտեսական և ֆինանսական լրագրություն,
-
Անգլերենը լրագրողների համար,
-
Էթիկա և մեդիա օրենսդրություն,
-
Թվային անվտանգություն։
Եթե ցանկանում ես տիրապետել գրելու, նկարահանման, մոնտաժի, տվյալների վիզուալացման, վերլուծական հմտություններին և կիրառել դրանք հետաքննական և մուլտիմեդիա լրագրության մեջ, դիմիր Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագրին, որտեղ հմտություններդ կարող ես դարձնել մասնագիտություն։
Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։
Այս տարի 30 ուսանող հնարավորություն ունի սովորել Մեդիա Գործարանում՝ նոր սերնդի աուդիո/վիդեո սարքավորումներով և համակարգիչներով։
Կրթական ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս)։ Դասերը կազմակերպվելու են երկուշաբթիից ուրբաթ՝ երկու հերթափոխով. 10:00 – 13:10 և 14:30 – 17:40։