We are small teams doing BIG things!
Published on: 26 December, 2024
Call for Applications by Jinishian Foundation: Young Armenian Entrepreneur (in Armenian)
"Ջինիշյան" հիշատակի հիմնադրամը իրականացնում է "Հայաստանի երիտասարդ ձեռներեց" ծրագիրը՝ լինելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցի (YBI) անդամ։ Ծրագիրը նախատեսված է 18 - 35 տարեկան ձեռներեցների կամ ձեռներեցությամբ զբաղվել ցանկացող երիտասարդների համար, ովքեր կիրականացնեն իրենց տնտեսական գործունեությունը ՀՀ մարզերում։
Ծրագրի փուլերն են՝
ՓՈՒԼ 1. Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:
ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլ անցած դիմորդները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:
ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:
ՓՈՒԼ 4. Բարձր գնահատված իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:
ՓՈՒԼ 5. Ծրագրի մասնակիցները հրավիրվում են նաև մասնակցելու GPS (Growth and Performance Skills) աճի և կատարողականի/փափուկ հմտությունների զարգացման նպատակով մատուցվող դասընթացին։ Հաջողությամբ ավարտին հասած մասնակիցները ստանում են YBI-ի և ՋՀՀ-ի կողմից տրամադրված սերտիֆիկատ:
ՓՈՒԼ 6․ Մասնակից երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և բիզնեսի զարգացմանն ուղղված այլ աջակցությամբ:
Դիմել կարող եք մինչև 2025թ-ի հունվարի 15-ը ներառյալ։
Առցանց հայտը հասանելի է այստեղ։
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել ՋՀՀ գրասենյակ 077 54 44 12 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեներին ՝ [email protected] կամ [email protected] :
Training