Call for Applications: Caucasus Institute
Կովկասի Ինստիտուտը հայտարարում է փոքր դրամաշնորհների մրցույթ Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Ծրագրի նպատակն է զարգացնել Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` ծրագրերի պլանավորման և ղեկավարման հմտությունները:
Դրամաշնորհային ծրագրերին կարող են դիմել Արցախում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և ոչ ֆորմալ խմբերը: Ծրագրերը կարող են վերաբերվել, բայց չսահմանափակվել, կրթական, սոցիալական, մշակութային, ուսումնական, սպորտային և համայնքային զարգացման ոլորտներով:
Ծրագրի բյուջեն չպետք է գերազանցի երկու հարյուր հազար ՀՀ դրամը: Կընտրվեն առավելագույնը հինգ ծրագիր: Ներկայացված ծրագրերը պետք է ավարտվեն մինչև ս.թ. հունվարի 15-ը:
Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ փաստաթղթերը.
Լրացված փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը ժամը 17:00-ն:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք գրել [email protected] հասցեին կամ մեզ հետ կապվել 010 54 06 31 հեռախոսահամարով: