Call for Applications for Preparing CSO Capacity Building Manual
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ-ն) հրավիրում է անհատ փորձագետի (կամ փորձագետների խմբի) ներկայացնել ծառայությունների մատուցման հայտ` ՔՀԿ կարողությունների զարգացման ուսուցողական ձեռնարկ մշակելու նպատակով։
Առաջադրանքը հանդիսանում է Եվրոպական միության աջակցությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող ՔՀ Կամուրջ ծրագրի մաս։
Դիմելու կարգը
Հետաքրքրված անհատը և կամ աշխատանքային խումբը պիտի ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
1. հետաքրքրվածության նամակ, հետևյալ տեղեկատվությամբ.
- վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար համապատասխան որակավորումը
- նմանատիպ աշխատանքի նկարագրությունը, հղումներ կամ հատված կատարված նմանատիպ աշխատանքներից
- աշխատանքի մոտավոր պլանը. ժամկետների և գործողությունների նկարագրությամբ
- ակնկալվող վարձատրության չափը` մոտ 15 թեմա ընդգրկող ձեռնարկի ստեղծման համար։
2. մասնագիտական ինքնակենսագրական։ Խմբով դիմելու դեպքում, խմբի անդամների մասնագիտական կենսագրականները ևս։
Դիմումը ներկայացնել հայերեն լեզվով, կցվող նյութերը կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով։
Հետաքրքրվածության հայտի ներկայացման վերջնաժամկետն է՝ ս.թ. ապրիլի 5-ը, ժամը 17։00։
Հայտն ուղարկել՝ ԵՀՀ Ծրագրի ղեկավար, Փիրուզե Մանուկյանի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։
Լրացուցիչ մանրամասները տե՛ս Առաջադրանքի պայմաններում ։
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԵՀՀ ծրագրի ղեկավար Փիրուզե Մանուկյանին` 091-23-73-80 հեռախոսահամարով։
«ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացների նյութերի ամբողջական ձեռնարկի պատրաստման»
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Դասընթացի նյութերի հիման վրա քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ուսումնական ձեռնարկի պատրաստում։ Նախատեսվում է ստեղծել ձեռնարկ, որը կարող է օգտագործվել տարբել ոլորտներում գործող ՔՀԿ-ների կարողությունների զարգացման գործընթացներում, ինչպես նաև ՔՀԿ ոլորտում դասավանդող և խորհդատու փորձագետների կողմից։
Աշխատանքի նկարագիր
Փորձագետը կամ աշխատանքային խումբը ստանձնում է ստեղծել Ձեռնարկ, որի ուսումնական նյութերը տարբեր ոլորտներում աշխատող ՔՀԿ-ների համար իրականացված դասընթացների ժամանակ օգտագործված նյութեր են, պրեզենտացիաներ, ինչպես նաև Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից պատրաստված մուլտիմեդիա նյութեր և հասարակական կազմակերպության կարողությունների զարգացման համար անհրաժեշտ փաստաթղթեր։
Կատարման ժամանակահատված (նախընտրելի).
Ապրիլի 15, 2019թ.-ից հուլիսի 15, 2019թ.։
Փորձագետը պարտավորվում է
- Իրականացնել առկա ուսումնական նյութերի նախնական ուսումնասիրություն, քարտեզագրում։
- Առաջարկել ու ներկայացնել մեթոդաբանություն, որով պլանավորում է կազմել Ձեռնարկի բովանդակությունը/կառուցվածքը։
- Մշակել և հաստատման համար ԵՀՀ-ի աշխատակազմին ներկայացնել դասընթացի նյութերը նմանատիպ ֆորմատի բերելու իր մոտեցումը, կամ մոտեցումները։
- Առաջարկել Ձեռնարկի համար օնլայն և տպագրական տարբերակներ։
Փորձագետի այլ պարտականությունները.
Սույն Ձեռնարկի մշակման ընթացքում փորձագետը.
- Մշակում և ներկայացնում է մանրամասն պլան/ժամանակացույց` պատվիրատուի պահանջներին համապատասխան;
- Աշխատում է ԵՀՀ աշխատակազմի հետ սերտորեն համագործակցելով՝ Ձեռնարկի ստեղծման բոլոր փուլերում։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը պարտավորվում է՝
- Կատարել վճարումներ ըստ պայմանագրի
- Կազմակերպել առկա նյութերի անխափան փոխանցում փորձագետին
- Տրամադրել համապատասխան տարածք փորձագետին, ըստ նրա պահանջի
- Ձեռնարկի ստեղծման ընթացքում ակտիվ համագործակցել փորձագետի հետ
- Անհրաժեշտության դեպքում նաև տրամադրել աշխատանքային տարածք, ցուցաբերել տեխնիկական այլ աջակցություն։
Պահանջվող որակավորումները
- քաղհասարակության կառույցների զարգացման գործընթացների փորձառություն
- առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ կազմակերպություններում դասընթացներ իրականացնելու, մոդուլների ստեղծման, տեսական և գործնական գիտելիքներ կազմակերպությունների կազմակերպական զարգացման, ինչպես նաև հետազոտական և վերլուծական աշխատանքի փորձ
- ծանոթություն դասավանդման առավել ժամանակակից մուլտիմեդիա գործիքների հետ
- բանավոր, գրավոր, հաղորդակցության և հաշվետու լինելու հմտություններ
ՔՀ Կամուրջ ծրագրի մասին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:
Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է`
- Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
- Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
- Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
- Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
- Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
- Together4armenia առցանց հարթակի զարգացում: