Call for Applications: Storytelling for Civil Society Organizations (in Armenian)
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամ» ծրագիրը մեկնարկել է առցանց դասընթաց «Պատմասացություն քաղաքացիական հասարակության համար» թեմայով:
Դասընթացը նախատեսված է Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) քաղաքացիական հասարակության կազմակերպություններում աշխատող քաղաքացիական առաջնորդների, նախագծերի ղեկավարների և հաղորդակցության գծով մենեջերների, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստների ու կամավորների, սոցիալական ստարտափների ղեկավարների ու սոցիալական ձեռնարկատերերի համար: Նրանք կսովորեն մշակել իրենց սեփական պատմությունները և ավելի լայն ու համոզիչ կերպով տարածել դրանք։
Դասընթացը կանցկացվի 2023թ. փետրվար-մարտ ամիսներին և կտևի շուրջ 6 շաբաթ։ Այն կներառի «կենդանի» սեմինարներ, տեսադասընթացներ, անհատական քոուչինգ և տնային առաջադրանքներ: Դասընթացը կանցկացվի «Cities of Learning» հարթակի միջոցով, իսկ հաջողակ մասնակիցները կստանան վկայականներ և «Cities of Learning» առցանց հարթակի կրեդիտներ:
Դասընթացն անցկացվում է անգլերեն լեզվով՝ 12 տեսանյութերի, սեմինարների և վարժությունների տեսացանկով: Դասընթացի մասնակիցները տեսացանկի բաղադրիչների մեծ մասին կարող են ծանոթանալ իրենց հարմար ժամանակին, բայց կան երեք «կենդանի» սեմինարներ, որոնք անցկացվելու են 2023 թվականի փետրվար և մարտ ամիսներին երկշաբաթյա ընդմիջումներով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունվարի 20-ը:
Դիմելու համար լրացրեք այս հայտը։
Ծրագիրը մեկնարկել է OEEC շահույթ չհետապնդող կազմակերպության հետ համագործակցությամբ, որը ծրագրեր է իրականացնում համայնքների և կազմակերպությունների համար՝ ի շահ Բելառուսի քաղաքացիական հասարակության:
Իմացիր ավելին