Call for Consultancy: CSO Management System Development (Armenian)
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում իրականացվող «ԻՆՍՏԻՏՈւՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈւՄ ՀԱՆՈւՆ ԿԱՅՈւՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ» ծրագրի շրջանակներում հայտարարում է կազմակերպության կառավարման համակարգի զարգացման փորձագետի մրցույթ:
Աշխատանքային պարտականություններ
Ուղղություն տալ և անմիջականորեն մասնակցել.
- ՀԿ Ժողովի վերակազմավորման գործընթացին, որը կնպաստի նոր գործընկերությանը և շահավետ համագործակցության հիմք կհանդիսանա:
- Վերակազմավորված Ժողովի քաղաքականության մշակման աշխատանքներին
- ՀԿ առաքելության, տեսլականի, ռազմավարական նպատակների հստակ սահմանմանը
- ՀԿ Ռազմավարական կառավարման պլանի կազմավորման աշխատանքներին՝ արդյունքում մշակելով այնպիսի ռազմավարություն, որը կլինի պարզ և արդյունավետ ու ՀԿ անդամների համար գործունեության ուղեցույց կհանդիսանա:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Մինիմում 5 տարվա աշխատանքային փորձ ՀԿ ոլորտում
- Ծանոթություն ՀԿ օրենսդրական դաշտի ներկա բարեփոխումներին
- ՀԿ ինստիտուցոնալ կառուցվածքի, մասնավորապես ՀԿ կառավարման համակարգի վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ
- ՀԿ Ռազմավարական կառավարման պլան մշակելու փորձ և գիտելիքներ
- Ծանոթություն ՀԿ ժողովի արդյունավետ գործունեության նախադրյալներին
- Նշել մեկ կամ երկու կազմակերպություն, ում հետ նմանատիպ խորհրդատվության փորձ եք ունեցել:
Վերը նշված հմտություններով անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV-ն), ուղարկել «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ -ի էլ. հասցեին՝ [email protected] (վերնագրի բաժնում նշել “Management system specialist- CV ”):
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 077 77 25 05, 093 79 89 82 (Աիդա Աթաբեկյանին):
CV –ների ներկայացման վերջաժամկետն է փետրվարի 28-ը:
«ԻՆՍՏԻՏՈւՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՈւՄ ՀԱՆՈւՆ ԿԱՅՈւՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ» ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: