Call for CSO Development Consultants
«Մայրի» ՀԿ բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնը ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մայրի ՀԿ-ի զարգացման ծրագրի» իրականացման համար հայտարարում է մրցույթ: Մրցույթի համար հարկավոր են խորհրդատուներ ՀԿ զարգացմանը, հասարակության հետ կապերի զարգացմանն ու իրավական դաշտի վերաբերյալ իրազեկմանն ուղված հանդիպումներն իրականացնելու համար:
- ՀԿ զարգացմանն ուղղված խորհրդատուի մրցույթ:
Խորհրդատուից պահանջվում է «Մայրի ՀԿ» աշխատակիցների հետ աշխատել կազմակերպության զարգացման վրա՝ տալ կազմակերպության ներքին կառուցվածքի գնահատում և կազմել կազմակերպության զարգացման գործողությունների պլան:
- Հասարակության հետ կապերի զարգացմանն ուղված խորհրդատուի մրցույթ:
Խորհրդատուից պահանջվում է «Մայրի ՀԿ» աշխատակիցների հետ կազմակերպության արտաքին կապերի կարգավիճակի ուսումնասիրություն, հաղորդակցական սկզբունքների մշակում և ուղեցույցի կազմում:
- Իրավական դաշտի վերբերյալ իրազեկմանն ուղված խորհրդատուի մրցույթ:
Խորհրդատուից պահանջվում է «Մայրի ՀԿ» աշխատակիցների հետ կազմակերպության ընթացակարգերի (Policies and procedures) և ծառայությունների մատուցման ընթացակարգի վերանայում և մշակում:
Ցանկության դեպքում հարկավոր է հետևյալ էլ. հասցեին ուղարկել CV-ն՝ [email protected]:
Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 15-ն է:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել՝ 091 210731, 093 477173:
Մայրի ՀԿ-ի զարգացման ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: