Call for CSOs to become coalition members (Armenian)
Աղբյուրը՝ այստեղ
«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ իր գործընկերներ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում իրականացնում է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում ձևավորվելու է ««ՀամաԶարկ» համայնքների զարգացման և մասնակցային կառավարման միավորում» կոալիցիան, որում ներգրավված քաղաքացիական հասարակության կառույցները կնպաստեն ՔՀԿ-ների կողմից՝ Կառավարության և ՏԻՄ-երի համայնքային զարգացման բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը,
համայնքների զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման ամրապնդմանը, հասարակության ակտիվ ներգրավմանը և դերի բարձրացմանը, համայնքային կյանքում ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանը,
Կոալիցիաի հիմնական նպատակներից է նաև նպաստել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և համայնքային ծրագրերի իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունների ամրապնդմանը:
Ծրագրի ութերորդ ամսում ձևավորված կոալիցիային Եվրոպական միության կողմից կհատկացվի դրամաշնորհ՝ կարողությունների զարգացման նպատակով։
Հայաստանի քաղաքացիական հասարակության՝ համայնքային զարգացման և կառավարման ոլորտով շահագրգիռ բոլոր կազմակերպություններին հրավիրում ենք միանալ ձևավորվող կոալիցիային։
Ծրագրի բյուջեն կազմում է 24 միլիոն 986 հազար ՀՀ դրամ, որից 22 միլիոն 516 հազար դրամը տրամադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից: Ծրագրի տևողությունն է` 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Մանրամասները և գրանցումը՝ այստեղ
Հարցերի դեպքում դիմել ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանին
Հեռ.` (+374) 98 181519
Էլ. հասցե՝ [email protected]