Call for Expert For the Development of Local Self-Government Capacities
Հայտերի ընդունման հրավեր
Փորձագետների ներգրավում ՏԻՄ կարողությունների զարգացման համար
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի հետ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է փորձագետների ներգրավման մրցույթ Գորիս խոշորացված համայնքի ՏԻՄ կարողությունների և ընթացակարգերի զարգացման նպատակով։
Ծրագրի նշված բաղադրիչը նպատակ ունի բարելավել ՏԻՄ կանոնակարգերը հետևյալ երեք ուղղություններից որևէ մեկով՝
- ՏԻՄ-ի և բնակիչների, նաև համայնքի այլ դերակատարների միջև հաղորդակցության համակարգի, տեղեկատվության բարելավման մեխանիզմների ստեղծում։
- Համայնքում բազմաոլորտային համագործակցությունը խթանող մեխանիզմների ձևավորում (օրինակ՝ մասնավոր հատվածի կամ կրթական հաստատությունների և ՏԻՄ միջև)։
- ՏԻՄ գործունեությանն աջակցելու համար կամավորների ներգրավման մեխանիզմի և ընթացակարգի ներդրում։
Աշխատանքի նկարագրությունը
Ծրագրի այս բաղադրիչը իրականացվելու է երեք հիմնական փուլերով՝
- Աշխատանքային քննարկում ՏԻՄ ներկայացուցիչների և համայնքի այլ խմբերի հետ՝ կարիքների ձևակերպման և լուծումներ առաջարկելու ուղղությամբ,
- Փաստաթղթերի և կանոնակարգերի ուսումնասիրություն,
- Քննարկման արդյունքների հիման վրա կանոնակարգի/ առաջարկությունների մշակում և պիլոտավորում` ՏԻՄ ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։
Փորձագետների դերն է միջոցառման ընթացքում մոդերացնել համապատասխան խմբի աշխատանքը, օգնել խմբի մասնակիցներին քննարկել և ձևակերպել հիմնական կարիքները և առաջարկել համապատասխան լուծումներ։ Բաղադրիչի երկրորդ հատվածում ակնկալվում է աշխատանք խմբի անդամների հետ՝ Գորիսի համայնքապետարանի համար կիրառելի ընթացակարգի ստեղծման նպատակով։
Ցանկալի է, որ դիմորդները պատկերացում ունենան տեղական ինքնակառավարման ոլորտի, մասնակցային գործիքների, ՏԻՄ գործառույթների, ինչպես նաև`ընթացակարգերի ստեղծման մասին։
Աշխատանքի ակնկալվող ծավալը կազմում է․
- 1-2 օր նախապատրաստական աշխատանքների համար,
- 1-2 օր Գորիսում քննարկումն անցկացնելու համար,
- 2-3 օր` առաջարկությունների ամփոփման, ընթացակարգի/ մեխանիզմների ստեղծման կամ վերանայման և ՏԻՄ-ին ներկայացնելու համար։
Ովքե՞ր կարող են դիմել
ԵՀՀ-ն ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքելու երեք տարբեր փորձագետների հետ, ովքեր ունեն համապատասխան փորձ նշված երեք ուղղություններից որևէ մեկով։ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնագիտական ինքնակենսագրական (CV) և ուղեկցող նամակ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլ․հասցեով։
Նամակում խնդրում ենք նկարագրել (1) համապատասխան փորձը, (2) առաջարկվող ծառայության կառուցվածքը, (3) բյուջեն և (4) աշխատանքի ծավալը։
Խնդրում ենք ձեր առաջարկում չներառել առաջադրանքի հետ կապված ճանապարհածախսի, գիշերակացի և կազմակերպչական այլ ծախսեր։
Աշխատանքի ժամկետները
Առաջադրանքը նախատեսվում է իրականացնել 2025թ-ի հունվարից - մայիս ընկած ժամանակահատվածում։
Դիմելու վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 26-ը:
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել ԵՀՀ ծրագրերի համակարգող Տաթևիկ Փափազյանին՝ [email protected] էլ․հասցեով կամ +374 93 251596 հեռախոսահամարով։
***
«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: