Call for Experts to Organise Thematic Discussions
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է փորձագիտական աշխատանքի մրցույթ՝
թեմատիկ քննարկումների կազմակերպման նպատակով
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ԴԱՏԱ՝ «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում հրավիրում է կազմակերպություններին կամ անհատ փորձագետներին դիմելու հետևյալ հնարավորությանը. (1) պլանավորել, կազմակերպել և ֆասիլիտացնել ոլորտային քննարկումների շարք՝ քաղաքականությունների ձևավորման գործընթացներում քաղաքացիական հասարակության և պետության միջև համագործակցության թեմաներով, (2) քննարկումների արդյունքները ներկայացնել ամփոփ զեկույցի տեսքով։
Առաջադրանք
Ծառայության անվանում. Թեմատիկ քննարկումների կազմակերպում
Քննարկումների տևողությունը, ֆորմատը, քանակը. 3-4 ժամ, դեմ առ դեմ, 8 թեմատիկ քննարկումներ։
Քննարկումների հնարավոր մասնակիցներ. պետական գերատեսչությունների, ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հետազոտողներ, ոլորտային փորձագետներ։
Քննարկումների հնարավոր թեմաները․
- Պետական գնումներ, շահերի բախում, տեխնիկական առաջադրանքների պատրաստում, հանրային միջոցների թափանցիկության, հասանելիության և հաշվետվողականության ապահովում, հանրային միջոցների նպատակային և արդյունավետ կառավարման առաջնահերթություններ, հիմնախնդիրների մասնակցային գնահատում և այլն:
- Հոգեկան առողջության հիմնահարցեր, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացում, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց բնակության և խնամքի տարբեր կոնցեպտներ, միջազգային փորձի ներդրման տարբերակներ, սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ոլորտի կառավարման ֆինանսատնտեսական հարցեր, և այլն։
- Աշխատանքային իրավունք, աշխատանքային պայմանագրերի ոլորտում հաճախ հանդիպող խնդիրներ, գործատու և աշխատող իրավահարաբերություններ, աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցեր և այլն։
- Սոցիալ էկոլոգիական բաղադրիչը ՏԻՄ ռազմավարության մեջ, սոցիալ-էկոլոգիական ռիսկերը, խնդիրները և առաջնայնությունները համանքում, էկոլոգիական իրավիճակի գնահատման մասնակցային մեթոդներ, համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության՝ ՏԻՄ-երի կողմից ընդունման ուղղությամբ հնարավոր զարգացումներ և այլն:
- ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը. տեղական ինքնակառավարման մարմինների ռազմավարությունների բարելավում՝ արտակարգ իրավիճակներին դիմագրավելու համար, միջազգային լավագույն պրակտիկաները արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարման ոլորտում, անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր բնակիչների համար և այլն։
Մրցույթին դիմելու կարգը․
Ով կարող է դիմել.
ՀՀ-ում գրանցված և գործող խորհրդատվական, հետազոտական վերլուծական (Think Tanks) կազմակերպություն, ՔՀԿ, և/կամ անհատ փորձագետ(ներ), որոնք.
- Ունեն դասընթացներ, սեմինարներ, կոնֆերանսներ, ֆորումներ, քննարկումներ և այլ միջոցառումներ կազմակերպելու, վարելու և մասնագիտական դիտարկումներով և առաջարկություններով զեկույց, ինչպես նաև ամփոփ հաշվետվություն պատրաստելու փորձ։
- Ծանոթ են պետական բարեփոխումների, քաղաքականությունների ձևավորման, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ներկա գործընթացներին և մեխանիզմներին։
- Ծանոթ են քաղաքացիական հասարակության ներկա զարգացումներին, ջատագովության առկա գործընթացներին։
- Ունեն գործընկերների լայն շրջանակ, ինչպես պետական այնպես էլ` փորձագիտական և քաղաքացիական հասարակության ոլորտում, և կարող են նրանց ներգրավել ոլորտային քննարկումներում։
Ինչպե՞ս դիմել.
Ներկայացրեք դիմում-նամակ հետևյալ բովանդակությամբ (մինչև 2 էջ).
- Նման նախկին փորձառության նկարագիր հղումներով, կցված աշխատանքների նմուշներով, ինչպես օրինակ` ամփոփ հաշվետվությունների օրինակներ և այլն։
- Այս առաջադրանքում նշված միջոցառումների կազմակերպման նախնական ձևաչափ։
- Նախնական բյուջե`8 միջոցառում կազմակերպելու համար, նախապատրաստական և կազմակերպման ծախսերի ներառմամբ։
- Կարող եք կցել դիմող կազմակերպության կամ անհատ փորձագետի մասնագիտական հակիրճ բնութագիրը (CV-ն)։
- Էլեկտրոնային նամակի թեմայի տողում նշել. Thematic discussions_name of organization or expert.
Դիմելու վերջնաժամկետն է. 31-ը հունվարի, 2022 թ.։
Ընտրության կարգը.
Դիմորդների ընտրությունը կկատարվի մրցույթի արդյունքների հիման վրա։
Հայտերը կդիտարկի ԴԱՏԱ ծրագրի գործընկերների աշխատանքային խումբը։ Նախնական թեկնածուները հարցազրույցի կմասնակցեն ԴԱՏԱ-ի աշխատակազմի հետ։ Ընտրված թեկնածուն կնախապատրաստի աշխատանքային պլան, կվերջնականացնի բյուջեն և ծառայության ժամկետները, որից հետո նրա հետ կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր։
Լրացուցիչ տեղեկությունների համար գրեք [email protected] էլեկտրոնային փոստին կամ գանգահարեք ԴԱՏԱ ծրագրի համակարգող Փիրուզե Մանուկյանի +37491 23 73 80 հեռախոսահամարին։
***
ԴԱՏԱ Ծրագիրն իրականացվում է ԴԱՏԱ կոնսորցիումի (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոն ՀԿ, Բուն TV հիմնադրամ, Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ, ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր ՀԿ) կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։
Սույն մրցույթը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Մրցույթի հայտարարության բովանդակության համար պատասխանատու է միմիայն Եվրասիա համագործակցության հիմնադրամը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: