Call for Labour Rights-related articles by Asparez Journalists’ Club (in Armenian)
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի եւ դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների եւ սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում հայտարարում է լրագրողական աշխատանքների մրցույթ:
Մրցույթին աշխատանքային իրավունքի մասին, այդ իրավունքի խախտումներին եւ պաշտպանությանը նվիրված իրենց լրագրողական աշխատանքները կարող են ներկայացնել զանգվածային լրատվամիջոցները, լրագրողները, լրագրողական կազմակերպությունները, քաղաքացիական լրագրողները՝ բլոգերները, վլոգերները եւ այլք: Սահմանվում է հինգ մրցանակ․ մեկական հետեւյալ ժանրերում. հետաքննություն, հարցազրույց, ֆոտոռեպորտաժ, հետազոտություն, դիմանկար:
Ուշադրություն. ԵՄ ֆինանսավորած ծրագրերի շրջանակում ստեղծված լրագրողական արտադրանքը չի գրանցվում մրցույթում։
Ներկայացվող աշխատանքները պետք է լինեն հրապարակված 2021 թ. հունվարի մեկից մինչեւ հայտի ներկայացման օրը:
Աշխատանքները հարկավոր է ներկայացնել [email protected] հասցեով մինչեւ 2023 թ. հունիսի 1-ը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թ. հուլիսի 5-ին: Ժամի եւ վայրի մասին հայտատուներին եւ հանրությանը կտեղեկացվի նախօրոք:
Հայտը ներկայացնելու համար հարկավոր է հիշյալ հասցեին ուղարկել հայտատուի (1) անուն-ազգանունը (եթե անհատ է), կամ ԶԼՄ անվանումը (եթե հայտատուն ԶԼՄ է), (2) հեռախոսահամար, (3) էլեկտրոնային հասցե, (4) մրցույթի ներկայացված նյութի հրապարակման աղբյուրը՝ համացանցային առաջին հրապարակման հղումը, կամ տպագիր հրապարակման սկանավորված տարբերակը, այնպես, որ հրապարակման ամիս-ամսաթիվը եւ տարին հստակ ընթերցվեն:
Որեւէ մեկի կողմից ներկայացվող նյութերի քանակական կամ ծավալային սահմանափակում չկա:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը երաշխավորում է մրցութային գաղտնիքի պաշտպանությունը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը: Մրցույթի հետ կապված տեխնիկական հարցերով կարելի է դիմել 091821363 հեռախոսահամարով:
Մրցույթը հայտարարում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան»-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: