Call for Needs Assessment by Solar24 Project (in Armenian)
«Solar24» նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի «Կայուն Համայնքներ» ծրագրի (ՄԱԶԾ ԿՀ) կողմից մշակված էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման համաֆինանսավորման մոդել է, որն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Սյունիքի, Գեղարքունիքի, եւ Վայոց Ձորի մարզերի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացմանը:
Նախագծի նպատակն է`
- Արդիականացնել համայնքների/բնակավայրերի էներգետիկ ենթակառուցվածքները,
-
Բարելավել լուսավորության որակը՝ խթանելով անվտանգությունը, արտադրողականությունը և նպաստել ընդհանուր բարեկեցությունը,
-
Նվազեցնել համայնքների էներգետիկ ծախսերը:
«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Հարցաշարի լրացման վերջնաժամկետն է՝ 2024 թվականի մարտի 20-ը:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև գրանցվելու համար սեղմել այստեղ։