Call for Participants by Media.am: I am Media (in Armenian)
Եթե դու սովորում ես Հայաստանի որևէ բուհում, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում» լրագրողական մրցույթի «Ես եմ մեդիան» ուսանողական անվանակարգը քեզ համար է: Այս տարի մրցույթի խորագիրն է՝ #ԴԻՄԱԿայումենք տեղեկատվական սպառնալիքներին։
Մրցույթը առիթ է՝ պատմելու պատերազմի եւ հետպատերազմական տեղեկատվական հոսքերի, դրանցում ճիշտն ու սուտը, մանիպուլյացիան ու փաստերը տարանջատելու փորձառության մասին, նաև վերհիշելու, թե ինչպես էին մարդիկ փորձում ինքնակազմակերպվել թիկունքում՝ սոցիալական ցանցերի միջոցով։
Մրցույթի այս տարվա թեմաներն են՝
- #Դիմակայումենք ապատեղեկատվությանը․ միֆերը քանդելու ժամանակը
- Իմ անվտանգ անձնական տարածքը համացանցում
- Սոցիալական ցանցերը՝ թիկունքում․ ինչպես համացանցային հարթակներն օգնեցին պատերազմի ընթացքում
Մասնակցության պայմանները և ժամկետը
Մասնակցելու համար պետք է մինչև օգոստոսի 10-ը ներառյալ [email protected] էլ փոստի հասցեին ուղարկել․
- մրցութային նյութը կամ դրա հղումը,
- օգտագործել #Դիմակայումենք հեշթեգը, եթե նյութը տեղադրված է համացանցում,
- ինքնակենսագրություն (անպայման նշելով ուսումնական հաստատությունը, մասնագիտացումը, կուրսը, ներառելով հեռախոսահամար, էլ փոստի հասցե)։
Մրցույթին մասնակցել կարող են ՀՀ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների բոլոր ֆակուլտետների ուսանողները։ 3 լավագույն աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, հեղինակները կստանան վկայագրեր և մրցանակներ՝ մեդիա գործիքներ, որ կօգնեն սովորել և ստեղծագործել:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերին՝ «Թվապատում» մրցույթի մրցանակաբաշխության ընթացքում՝ հոկտեմբերին։