Call for Participants: Youth Empowerment Through Dialogue (in Armenian)
«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը հնարավորություն է ընձեռում մարզաբնակ, համայնքային խնդիրներին իրազեկ ակտիվ երիտասարդներին մասնակցելու «Ժողովրդավարությունը սկսվում է երկխոսությունից» ծրագրին։
Ծրագրի ընթացքում երիտասարդները կծանոթանան տեղական իշխանությունների, մարզպետարանների և պետական այլ մարմինների լիազորություններին ու գործառույթներին, փոփոխությունների տեսություններին, կսովորեն գրել դրամաշնորհային ծրագրեր։Ծրագիրը նախատեսում է նաև հանդիպում-քննարկումներ քաղաքական գործիչների հետ, որի ընթացքում երիտասարդները կկարողանան բարձրացնել իրենց հուզող հարցերը։ Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները կներկայացնեն դրամաշնորհային ծրագիր և հնարավորեւթյուն կունենան ստանալ դրամաշնորհ՝ իրենց համայքնում երկխոսության ծրագիր իրականացնելու համար։
Մարզային երիտասարդների դասընթաց-հանդիպումները անց են կացվելու նոյեմբերի 20-22-ը Երևանում։
Դիմի՛ր և դարձի՛ր այս հրաշալի հնարավորության մասնակիցը։
Ի՞նչ ես սովորելու՝
- Տեղական իշխանությունների, մարզպետարանների և պետական այլ մարմինների լիազորություններն ու գործառույթները
- Փոփոխությունների տեսությունը՝ գործի մեջ
- Դրամաշնորհային ծրագեր, հաշվետվություններ կազմել
- Հանդիպում-երկխոսություն քաղաքական գործիչների հետ
- Լրացուցիչ թեմաներ՝ հիմնված կարիքների վերլուծության վրա
Ինչպե՞ս ես կիրառելու ստացած գիտելիքները
- Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցներին կտրվի դրամաշնորհ՝ նախագծերը իրենց համայնքներում իրականացնելու համար։
Ինչպե՞ս դիմել
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30 լրացնել հետևյալ հայտը ՝
Մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը ծախսերը կհոգա կազմակերպությունը։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 033405577 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։