Call for Proposals by OGP Armenia (in Armenian)
ԲԿԳ-Հայաստան նոր 2022-2023թթ. գործողությունների ծրագրի մշակման համար հանրային առաջարկություններ հավաքագրելու ուղղություններ:
Կարևոր.
Ներքո ներկայացված առաջնահերթությունների վերաբերյալ բոլոր առաջարկները ներկայացնելիս ի նկատի ունենալ, որ դրանք պետք է բխեն ԲԿԳ սկզբունքներից և միտված լինեն տվյալ ոլորտի`
- Թափանցիկությանը,
- Հաշվետվողականությանը,
- Հանրային մասնակցությանը,
- Իննովացիոն/նորարար մեխանիզմներին:
Առաջարկները կարող եք ներկայացնել «Ներկայացնել առաջարկություն» բաժնի միջոցով, կամ՝ լրացնել կից ներկայացված ձևաչաև և ուղարկել [email protected], [email protected] հասցեներին:
Տես նախորդ ծրագրի օրինակները- https://bit.ly/3nImiHq
Առաջնահերթությունները ընտրվել են համաձայն Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի, ԲԿԳ (Վաշինգտոն) քաղաքական ուղղությունների և Հայաստանին ներկայացված առաջարկների, ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի և ՔՀԿ գործընկերների առաջարկների:
1. Տնտեսություն
- Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
- Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում
- Կայուն զարգացում և կանաչ տնտեսություն
- Բարձր տեխնոլոգիաներ` թվայնացում
2. Պետական ծառայություններ.
- Կրթություն
- Առողջապահություն
- Աշխատանքի և սոցիալական պաշտպանություն
- Բնական ռեսուրսների կառավարում (շրջակա միջավայրի պաշտպանություն, ընդերք և ջրային ոլորտ)
- Պետության կողմից հանրության մատուցվող ծառայություններ
- Պետական գույքի արդյունավետ կառավարում
3. Իրավունք և արդարադատություն.
- Դատաիրավական բարեփոխումներ
- Ոստիկանության բարեփոխումներ
- Կոռուպցիայի դեմ պայքար՝ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ
- Պետական ծախսեր՝ պետական գնումներ, բյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակում և ներդրում
- Բաց պայմանագրերի գործընթաց/բարեփոխումներ
- Բաց տվյալների քաղաքականություն
4. Պետական կառավարման ինստիտուցիոնալ զարգացում.
- Ռազմավարական պլանավորում և քաղաքականությունների մշակում
- Երիտասարդություն
- Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք
- Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում՝ ժողովրդավարության ամրապնդում, միգրացիա
- Մասնակցություն օրենսդրական դաշտում
- Այլ
Խնդրում ենք ուսումնասիրել ներքո ներկայացված ժամանակացույցը և ուղեցույցը:
Կցված ֆայլեր
Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան ժամանակացույց