Call for Proposals. Student Democracy Now
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի[1] շրջանակներում հրավիրում են ուսանողական և երիտասարդական կազմակերպություններին, ուսանողական ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցներին և նախաձեռնող խմբերին, դիմելու «Ուսանողական ժողովրդավարություն» մրցութային դրամաշնորհային ծրագրին։
Դրամաշնորհի իրականացումը նպատակ ունի զարգացնելու ուսանողների ինքնակազմակերպման գործընթացը և միտված է աջակցելու ծրագրի ընդհանուր նպատակին, այն է՝ պաշտպանել երիտասարդների իրավունքները, ինչպես նաև ուժեղացնել ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները՝ խրախուսելով նրանց մասնակցությունը հանրային կյանքին։ Դրամաշնորհների միջոցով նախատեսվում է աջակցել այն գաղափարների իրագործմանը, որոնք կնպաստեն՝
- ուսանողների իրավունքների պաշտպանությանը,
- ուսանողական ինքնակազմակերպմանը,
- ուսանողներին համալսարանի կառավարման գործընթացներում ներգրավմանը,
- ուսանողների քաղաքացիական մասնակցությանը ուսանողների կազմակերպական և հետազոտական կարողությունների զարգացմանը,
- փաստերի հիման վրա բարձրագույն կրթությանը վերաբերող քաղաքականության մշակմանը,
- բուհական կոռուպցիայի դեմ պայքարին:
Ծրագրային գործողությունները կարող են ներառել հետազոտություններ, կարողությունների զարգացման և հանրային միջոցառումներ, հանրային իրազեկման արշավներ, ջատագովությանն ուղղված գործողություններ, միջբուհական համագործակցությանն ուղղված գործողություններ, ինչպես նաև ծրագրային բովանդակությանը վերաբերող աուդիովիզուալ և ՏՏ պրոդուկտների ստեղծում։
Առաջարկվող ծրագրի մեթոդաբանությունը պիտի հաշվի առնի արժեքային մոտեցումները՝ հարգանք մարդու իրավունքների հանդեպ, գենդերային հավասարություն, ներառականություն, հանդուրժողականություն, փոքրամասնությունների կամ այլ խոցելի խմբերի ներառում, զգայունություն շրջակա միջավայրի նկատմամբ: Ծրագրերը (ծրագրերում նշված գործողությունները) չպետք է հակասեն ՀՀ օրենքներին, պետք է պահպանեն քաղաքական և կրոնական չեզոքություն, ինչպես նաև համապատասխանեն ԵՄ արժեքներին։
Ընդունելի ծախսեր են համարվում անձնակազմի աշխատավարձը, փորձագետների համար հոնորարը, հաղորդակցության ծախսերը, ճանապարահորդական ծախսերը, սահմանափակ քանակության սարքավորումների գնումը, ծրագրային և գրենական պիտույքները, որոնք անհրաժեշտ են ծրագիրն իրականացնելու համար, հարցման/հետազոտության և տպագրման ծախսերը, կոնֆերանսի հարմարությունների, թարգմանություների սարքավորումների վարձույթը և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսեր։
Ֆինանսավորման ենթակա չեն այնպիսի գործողությունները, որոնք չեն համապատասխանում սույն հայտերի ընդունման հրավերի տեքստում նշված գաղափարների իրագործման շրջանակներին և/կամ չեն համապատասխանում դրամաշնորհի հիմնական պայմաններին։ Ընդունելի չեն համարվում շինարարական ծախսերը, միջազգային ճանապարհորդության ծախսերը, սարքավորումների գնումը և այլ ծախսեր, որոնք անմիջապես կապված չեն նախագծի իրականացման հետ։
Համապատասխանության չափանիշները
Մրցույթին կարող են մասնակցել՝ երիտասարդական կազմակերպությունները, նախաձեռնող խմբերն ու ոչ ֆորմալ նախաձեռնությունները։ Կազմակերպությունների դեպքում անհրաժեշտ է, որ երիտասարդական և ուսանողության շրջանում իրականացվող աշխատանքը սահմանված լինի որպես կանոնադրական նպատակ, ինչպես նաև կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնի երիտասարդների և ուսանողների ակտիվ ներգրավմամբ։ Խմբերի և նախաձեռնությունների պարագայում անհրաժեշտ է, որ դրանց կողմից առաջարկվող ծրագրային գործողությունները թիրախավորեն վերը նշված գաղափարները և իրականացվեն հայաստանյան բուհերից որևէ մեկում կամ մի քանիսում։
Մրցույթին յուրաքանչյուր դիմորդ կարող է դիմել մեկ հայտով որպես առանձին կազմակերպություն կամ նախաձեռնություն։ Առաջարկվող ծրագրով չեն կարող դիմել կոնսորցիումները։
Դրամաշնորհի հիմնական պայմանները
- Դիմումների ներկայացման վերջնաժամկետը` դեկտեմբերի 20, 2021 թ.։
- Մրցույթի շրջանակներում կֆինանսավորվի 8-10 ծրագիր 1,660,000 - 2,500,000 ՀՀ դրամ բյուջեով:
- Ծրագրերի տևողությունը՝ առևելագույնը 12 ամիս:
Մրցութային դրամաշնորհային ծրագրի այս փուլում կֆինանսավորվի 8-10 ծրագիր՝ ուսանողական ժողովրդավարության, քաղաքականությունների և իրավական վերլուծության, ուսանողների իրավունքների պաշտպանության (ներառյալ հավասարության հարցերը) և այլ ուղղություններ զարգացնելու համար։
Ընտրող հանձնաժողովն իրավունք է վերապահում ավելի քիչ թվով ծրագրեր ֆինանսավորել, սահմանված պահանջներին չհամապատսխանող ծրագրերի պարագայում։
Ընտրված ծրագրերի իրականացման ժամանակ պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ ԵՄ-ի կողմից ծրագրի ֆինանսավորման տեսանելիությունն ապահովելու համար։
Ինչպե՞ս դիմել
Մինչև վերջնաժամկետը` 2021 թ. դեկտեմբերի 20-ը, անհրաժեշտ է դրամաշնորհների ծրագրի հայտը և պահանջվող կից փաստաթղթերը ուղարկել [email protected] էլ. հասցեին, վերնագրի տողում նշելով՝ Student Democracy_ձեր կազմակերպության կամ նախաձեռնության անունը (լատինատառ): Ծրագրերի ընտրությունը նախատասվում է կատարել 2021թ․ դեկտեմբեր - 2022թ․հունվար ամիսներին, իսկ հայտատուների հետ հետադարձ կապը և ծրագրերի մեկնարկը՝ 2022թ․ հունվարին և փետրվարին։
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Ծրագրի հայտը
- Ծրագրի բյուջեն և բյուջեի մեկնաբանությունը
- Ծրագրի տրամաբանական աղյուսյակը
- Ծրագիրն իրականացնող անձանց ինքնակենսագրականներ (CV)
- Հավելյալ փաստաթղթեր․
- այն դեպքում, երբ դիմողը կազմակերպություն է, անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճեն, կանոնադրության տիտղոսաթերթի պատճեն, որում արտացոլված են նպատակներն ու առաքելությունը
- այն դեպքում, երբ դիմողը նախաձեռնող խումբ է, անհրաժեշտ է ներկայացնել ղեկավարի անձնագրի պատճեն
Հայտերի գնահատման և ընտրության չափանիշները
Չափանիշ |
Միավոր |
Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը/համաչափությունը |
25 |
Ծրագրի ակտուալությունը և կարևորությունը |
30 |
Ծրագրի արդյունավետությունն ու իրագործելիությունը |
25 |
Ծրագրի շարունակականությունը |
15 |
Դիմորդի ֆինանսական և օպերացիոն կարողություններ |
5 |
Ընդհանուր |
100 |
Դրամաշնորհը տրվելու է մրցութային կարգով։ Ստացված բոլոր հայտերը, որոնք կհամապատասխանեն մրցույթի պայմաններին, գնահատվելու են ԵՀՀ մասնագետներից և գործընկերներից կազմված հանձնաժողովի կողմից՝ հիմք ընդունելով գնահատման չափանիշները։ Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել.
- Նիկոլայ Հովհաննիսյանին, էլ․հասցե՝ [email protected]
- Անահիտ Խաչատրյանին, էլ․հասցե՝ [email protected]
***
«ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան)` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
[1] Ծրագիրը նպատակ ունի պաշտպանելու երիտասարդների իրավունքները, ինչպես նաև ուժեղացնելու ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները՝ հանրային գործերում նրանց ներգրավմանը խրախուսելով։ Ծրագիրն անդրադառնում է մարտահրավերների լայն շրջանակի, որոնց հետ բախվում են հայ երիտասարդները, սկսած ուսանողական խորհրդի մանդատների և գործառույթների մասին իրենց անտեղյակությունից, մինչև իրենց՝ նոր կրթական համակարգի զարգացմանն ուղղված քաղաքականության քննարկումներին և մշակմանը նշանակալի մասնակցությունից։