Call for Research Proposals by Political Dialogue NGO (in Armenian)
Քաղաքական հաղորդարդակցության մշակույթը Հայաստանում դեռևս ձևավորման փուլում է, ինչն առավել նկատելի է դառնում ճգնաժամային իրավիճակներում: Օրինակ՝ Covid-19-ով պայմանվորված ճգնաժամը և պատերազմական իրավիճակը նախորդ տարվա այն հիմնական իրադարձություններից էին, որոնք հասարակությունում մի շարք հարցեր առաջացրին և ցնցեին հանրային կյանքը։ Նշված իրադարձություններով պայմանավորված՝ քաղաքական մթնոլորտի սրացումները մասամբ բխում են նաև պետական և քաղաքական դերակատարների շրջանում հաղորդակցության ռազմավարական մոտեցումների բացակայությունից կամ հաղորդակցության գործիքների թերի կամ անտեղի կիրառումից: Այս ամենը պարարտ հող է հանդիսանում հասարակությանը տարբեր մանիպուլյացիաների մեջ ներքաշելու և հանրային տրամադրության վրա ազդելու համար:
Ուստի՝ արդյունավետ քաղաքական երկխոսության համար նոր և համակարգային մոտեցումների կիրառումը հրամայական է, ինչը կխթանի ակտիվ և հասցեական հաղորդակցությունը բոլոր սուբյկտների միջև։
Հաշվի առնելով հանրային կյանքում և քաղաքական դաշտում նկարագրված խնդրի կարևորությունը՝ «Քաղաքական երկխոսություն» հկ-ն «Ժողովրդավարությունը սկսվում է երկխոսությունից» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Քաղաքական և հանրային հաղորդակացությունը Հայաստանում» թեմայով հետազոտությունների մրցույթ։ Հետազոտական աշխատանքների նպատակային կիրառելիությունը երաշխավորելով՝ երիտասարդ հետազոտողները պետք է խնդրի ուսումնասիրության հետ մեկտեղ ներառեն գործնականում կիրառելի լուծման տարբերակներ և առաջարկներ: Վերջիններս արդեն իսկ մշակված և վերանայված տարբերակով կներկայացվեն քաղաքական հաղորդակցության սուբյեկտ հանդիսացող մարմիններին։
Մրցունակ հետազոտական աշխատանքների բնորոշիչներն են․
- Խնդրից բխող փաստերի և տվյալների վերլուծություն
- Ակադեմիական և գիտական մեթոդաբանություն
- Իրատեսական և կիրառելի առաջարկներ և լուծման տարբերակներ
Նշված փուլում մասնակիցներից ակնկալվում է ներկայացնել հետազոտական աշխատանքի համոռոտ նկարագություն, որը չպետք է գերազանցի 300 բառը: Բուն հետազոտության ներկայացումը նախատեսվում է հաջորդ փուլերում,որոնք ներկայացված են ստորև՝
I փուլ - հայտերի կանչ և ընտրություն (վերջնաժամկետ՝ փետրվարի 12,2022)
II փուլ - հետազոտական աշխատանքների իրականացում (վերջնաժամկետ՝ մայիսի 10,2022)
III փուլ - խմբագրական աշխատանքներ և հետազոտական աշխատանքների վերջնականացում (մայիսի 15 - հունիսի 15,2022)
IV փուլ - «Քաղաքական հաղորդակցության» կոնֆերանս (հուլիսի 4,2022)
Ընտրված աշխատանքները կներկայացվեն ամփոփիչ հանդեսում։ Այն կքննարկվի կազմակերպության կողմից անցկացվելիք «Քաղաքական հաղորդակցության կոնֆերանս»-ին, որի նպատակն է ապահովել հետազոտության առաջարկների հասանելիությունը շահագրգիռ կողմերին: Մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն 5 հետազոտությունների հեղինակները կստանան դրամական խրախուսում։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը մինչև սույն թվականի փետրվարի 15-ն է: Հետազոտական աշխատանքերի հայտերը անհրաժեշտ է ուղարկել [email protected] Էլ. hասցեին՝ վերնագրում նշելով «Քաղաքական հաղորդակացությունը Հայաստանում»: