Call for Researchers by Point 33 NGO on Obstetric Violence (in Armenian)
«Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագիրն իրականացնող «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է մանկաբարձական բռնության թեմայով հետազոտողի հրավերի մասին։
«Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի մասին
Հրավերը հայտարարվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրով, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։
Ծրագրի նպատակն արժանապատիվ մայրություն ունենալու գաղափարն իրականություն դարձնելն է:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է․
1․ Պարզել, թե Հայաստանում առավել հաճախ որ տեսակի մանկաբարձական բռնության ձևերն են հանդիպում և որոնք են դրանց հետևանքները, ունենալ առարկայական փաստաթուղթ, որը կլինի թե՛ այս ծրագրի շրջանակներում իրականացվող, թե՛ մեր կազմակերպության կողմից իրականացվող համապատասխան գործողությունների հիմքում։
2․ Բարձրացնել հանրության իրազեկվածությունը՝ արժանապատիվ մայրության և մանկաբարձական բռնության կանխարգելման հարցերի շուրջ։
3․ Զարգացնել մեդիաներկայացուցիչների և ստեղծագործողների գիտելիքներն ու կարողություններն արժանապատիվ մայրության և մանկաբարձական բռնության հարցերի վերաբերյալ, ջատագովել նման թեմաների լուսաբանումը:
Մրցույթի առարկա․որակական (և/կամ քանակական) հետազոտություն Հայաստանի Հանրապետությանում մանկաբարձական բռնության հիմնական դրսևորումների և կանանց (նրանց ընտանիքների) հոգեական և ֆիզիկական առողջության վրա թողած հետևանքների վերաբերյալ։
Մրցույթի մասնակից․հետազոտական փորձ ունեցող անհատ փորձագետ-հետազոտողներ կամ իրավաբանական անձիք։
Պայմանագրի տեսակ․ծառայության մատուցում։
Առաջադրանքի տևողություն․2024 թ․ սեպտեմբերի 10-ից դեկտեմբերի 31-ը։
Հետազոտության ծածկույթ․ Երևան, Գյումրի և Վանաձոր։
Հետազոտության նպատակ․պարզել, թե ինչ տեսակի մանկաբարձական ագրեսիայի դրսևորումներ են հանդիպում կանանց հանդեպ և թե այդ դրսևորումներն ինչ հետևանք են ունեցել նրանց վրա թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով, ներկայացնել փոփոխությունների առաջարկություններ ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, ծննդօգնություն տրամադրող բուժհիմնարկներին։
Հետազոտության պահանջներ․
- Իրականացնել որակական (և/կամ քանակական) հետազոտություն հայաստանյան երեք խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ հղիության, ծննդօգնության և հետծննդաբերական շրջանում կնոջ հանդեպ մանկաբարձական բռնության վերաբերյալ,
- Ուսումնասիրել և հետազոտության մեջ ներառել միջազգային փորձը՝ մանկաբարձական բռնության դեմ պայքարի և կիրառվող լուծումների վերաբերյալ,
- Կազմել և հետազոտության մեջ ներառել ՝ ուղղված ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, ծննդօգնություն ցուցաբերող բուժհիմնարկներին,
- Վերջնականացնել հետազոտական փաստաթուղթը՝ ներառյալ փոփոխությունների առաջարկությունները, մինչև 2024 թ-ի դեկտեմբերի 31-ը։
Ծառայություն տրամադրողն աշխատելու է պատվիրատուի ծրագրի ղեկավարի անմիջական ղեկավարման ներքո՝ ապահովելով ակնկալվող արդյունքների կանոնավոր իրականացումը պատշաճ որակով և ժամանակին:
Հետազոտության վերաբերյալ մամուլի հաղորդագրություն է ուղարկվելու հայաստանյան լրատվամիջոցներին։ Հետազոտությունն առցանց տարբերակով հրապարակվելու է «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան ՀԿ-ի կայքում և հասանելի է լինելու լայն հանրությանը։
Դիմորդներին ներկայացվող պահանջներ․
Սույն մրցույթին մասնակցելու համար անհատ դիմորդը, իսկ իրավաբանական անձանց դեպքում թիմի անդամը/ները պետք է բավարարեն հետևյալ նվազագույն որակական չափանիշները.
- Որակական և քանակական հետազոտական աշխատանքների իրականացման երեք և ավելի տարվա աշխատանքային փորձ,
- Վերլուծական փաստաթղթերի, զեկույցների պատրաստման փորձառություն,
- Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն,
- Անգլերենի, ռուսերենիգերազանց իմացություն,
- Թվային հարթակների և տեխնոլոգիաների կիրառման հմտություն,
- Հանձնառած պարտավորությունների որակյալ և ժամանակին կատարման ունակություն։
Վճարում․
Ամբողջական ծառայության արժեքը կազմում է 800 000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները։
Դիմելու կարգ․
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն մրցութային փաթեթը, որում կներառեն․
- Վերոնշյալ տեխնիկական առաջադրանքն իրականացնող անձի/անձանց կենսագրականը (CV),
- Ոլորտային հետազոտությունների օրինակների հղումներ,
- Ուսումնասիրության իրականացման ժամանակացույց,
- Ուսումնասիրությունն իրականացնող անձի, իսկ իրավաբանական անձանց դեպքում թիմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր)։
Մրցութային փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] կամ [email protected] էլ․ հասցեին մինչև 2024 թ․ օգոստոսի 31-ը։
Հայտերի գնահատում․
Հայտերի գնահատումը տեղի կունենա մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը։
Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդների դիմումները:
Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց – հանդիպում՝ տեսազանգի միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Հայկուհի Ալավերդյանի հետ՝ զանգահարելով +37499 68 19 93 հեռախոսահամարին կամ ուղարկելով նամակ [email protected] կամ [email protected] էլ․հասցեին:
***
«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան ՀԿ-ի «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագիրն իրագործվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։