Call for Small Research Projects (Armenian)
Աղբյուրը՝ այստեղ
«Կոմունա» սոցիալ-մշակութային պլատֆորմը «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնի հետ համատեղ առաջարկում է իրականացնել սոցիալ-մշակութային և քաղաքական ուղղվածություն ունեցող կարճաժամկետ հետազոտություններ։
Ընդհանուր նկարագրությունը
«Օբյեկտիվ» և «չեզոք» գիտելիք արտադրելուն ուղղված հետազոտություններում ավանդաբար ենթադրվում է, որ հասարակականը իրենից ներկայացնում է օբյեկտիվ իրականություն, որը դուրս է հետազոտողի գիտակցությունից։ Հետևաբար զգացմունքներից, նախապաշարմունքներից, գնահատողական դատողություններից և անձնական հետաքրքրվածությունից ազատվելու պարագայում միայն հնարավոր է տեսնել իրերի իրական բնույթը։
Մենք համարում ենք, որ հետաքրքրվածությունն ու զգացմունքները չեն կարող չազդել հետազոտության ընթացքի և արդյունքների վրա` թեմայի ընտրությունից մինչև նյութի մեկնաբանություն, և, խնդրականացնելով օբյեկտիվությունն ու չեզոքությունը, կարևորում ենք հետազոտողի չքողարկված կողմնակալությունը, ներգրավվածությունը և հետազոտության թիրախային խմբի մաս լինելը։
Ծրագիրը նպատակ ունի աջակցել հետազոտական նախագծերին, որոնք
֊ ուղղված են համայնքերի կամ սոցիալական շարժումների զորեղացմանը
֊ Քաղաքականացնում են այն հարաբերությունները, որոնք ավանդաբար ընկալվում են իբրև ապաքաղաքական
֊ տեսանելի են դարձնում այն քաղաքական և սոցիալ-մշակութային խնդիրները, որոնք ներկայացնում են հետազոտողի սոցիալական փորձը։
Հետազոտության (ընթացիկ) արդյունքների ներկայացման ձևաչափը ազատ է՝ պրեզենտացիա, հոդված, տեսանյութ, ցուցահանդես և այլն։
Հետազոտության տևողությունը՝ 4 ամիս + առավելագույնը 2 ամիս՝ ամփոփելու և արդյունքերը ներկայացնելու համար։
Նախագծերի հաստատումից հետո բոլոր դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել ոչ ֆորմալ սեմինարների՝ հետազոտական տարբեր մոտեցումներին և մեթոդներին ծանոթանալու համար։
Հետազոտության թիրախները, մեթոդաբանությունը, աշխատանքային ժամանակացույցը և անհրաժեշտ գրականությունը հստակեցնելու նպատակով հաստատված նախագծերի հեղինակների հետ հետագայում կկազմակերպվեն լրացուցիչ հանդիպումներ։
Ծրագրի շրջանակներում հետազոտողներին կտրամադրվի անհրաժեշտ տեխնիկա, մասնագիտական խորհրդատվություն և հետազոտական 4 ամիսների ընթացքում ամսական 40 000 դրամ հոնորար։
Հայտագրման նկարագրություն
Ո՞վ կարող է դիմել․ Հայաստանում ապրող, հայերեն իմացող մարդիկ։ Մասնագիտական կրթությունն ու հետազոտական փորձը պարտադիր չեն։ Մեզ համար կարևոր են դիմողի քաղաքական հայացքները և ներգրավվածությունը հասարակական պայքարներում։
Ի՞նպես դիմել․ ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2017թ․ ապրիլի 5-ը ներառյալ ուղարկել լրացված հայտադիմումը (հայտադիմումի ձևը՝
https://goo.gl/OOZmVT)
Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ [email protected] էլ․ հասցեով։