Call for Trainer-Experts (Armenian)
«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրը հայտարարում է 17 դասընթացավար-փորձագետների և/կամ դասընթացավար-փորձագիտական խմբերի վճարովի ծառայությունների մատուցման մրցույթ։ Դասընթացավար-փորձագետները պետք է պլանավորեն և իրականացնեն 2018 թվականի փետրվարին կազմակերպվող «Ակտիվ Քաղաքացիության Դպրոցը», «Սոցիալական ձեռնարկատիրության դպրոցը» և «Մենթորինգ և քոուչինգ» դասընթացը։
«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրն ուղղված է ՀՀ մարզերում բնակվող երիտասարդների հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Դասընթացների, մասնագիտական պրակտիկաների և քննարկումների միջոցով ծրագիրը խթանում է մասնակիցների անձնային և մասնագիտական զարգացումը՝ ծանոթացնելով նրանց ավելի ներգրավված և ակտիվ քաղաքացիներ դառնալու հնարավորություններին և խրախուսելով նրանց ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքին:
Հայտերի ներկայացման կարգի և աշխատանքային պայմանների մասին կարող եք մանրամասն կարդալ այստեղ՝
«Ակտիվ Քաղաքացիության Դպրոցը» (ք. Դիլիջան, 04.02-09.02.2018թ / ք. Վանաձոր, 18.02-23.02.2018թ)
«Սոցիալական ձեռնարկատիրության դպրոցը» (ք. Դիլիջան, 04․03-08․03, 2018թ / ք. Վանաձոր, 18․03-22․03, 2018թ)
«Մենթորինգ և քոուչինգ» դասընթացը (ք Երևան, 23.03-25.03.2018թ)
Ներկայացված պահանջներին բավարարող և հետաքրքրված անձինք կարող են իրենց հայտն ուղարկել [email protected] էլ փոստի հասցեին։
Հայտին պետք է կցված լինեն հետևյալ փաստաթղթերը`
1. Ինքնակենսագրական, կատարված համանման աշխատանքի մասին տեղեկություն
2. Շարժառիթային/մոտիվացիոն նամակ, նշելով, թե ինչու եք ցանկանում մասնակցել այս մրցույթին, դասընթացի համառոտ մեթոդաբանությունը և նախընտրելի թեմաները, որոնցով ցանկանում եք դասավանդել
Հայտերը կարող են լինել անհատական կամ միացյալ՝ մեկից ավելի փորձագետների կողմից։ Մեկից ավելի փորձագետների կողմից ներկայացվելիք հայտերի դեպքում հարկավոր է ներկայացնել․
1. Յուրաքանչյուր թիմակցի ինքնակենսագրականը, կատարած համանման աշխատանքի մասին տեղեկություն,
2. Շարժառիթային/մոտիվացիոն նամակ, նշելով, թե ինչու եք ցանկանում մասնակցել այս մրցույթին, դասընթացի համառոտ մեթոդաբանությունը և նախընտրելի թեմաները, որոնցով ցանկանում եք դասավանդել։
ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ը։
Լրացուցիչ հարցերի կամ տեղեկությունների համար կարող եք նամակ ուղարկել Աննա Թովմասյանին՝ [email protected] էլ փոստի հասցեին։
Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ և «Կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության ԷկոԼաբ հիմնադրամ»-ի հետ համատեղ։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրաետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում։