Call for Volunteers for "Family Friend" Program (Armenian)
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Ընտանիքի ընկեր» ծրագրի շրջանակներում հայտարարում է կամավորների հայտագրում։ Ծրագրի նպատակն է օգնություն և ուղղորդում տրամադրել փախստականներին և ապաստան հայցող ընտանիքներին, ինչպես նաև Սիրիայից վերջերս տեղահանված ընտանիքներին: Ծրագրի շրջանակներում ակտիվ և պատրաստակամ կամավորները, տեղյակ լինելով Հայաստանի սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական միջավայրից և երկրի այլ առանձնահատկություններից, կուղղորդեն և կաջակցեն տեղահանված ընտանիքներին պրակտիկ խորհուրդներով, անհրաժեշտ տեղեկությամբ և նրանց այլ հարցումները բավարարելով: Բացի դրանից կամավորները ընտանիքների հետ միասին կայցելեն Հայաստանի տարբեր մշակութային և սոցիալական վայրեր: Կամավորները կանցնեն համապատասխան վերապատրաստում և ծրագրի ավարտին կստանան կամավորության վկայական։
Տևողություն՝ 3 ամիս (մարտ-ապրիլ-մայիս):
Զբաղվածություն` շաբաթական 4-6 ժամ:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝
- պատերազմի պատճառով տեղահանված անձանց օգնելու բարձր մոտիվացիա/ցանկություն,
- տեղեկացվածություն ՀՀ-ի սոցիալ-տնտեսական, կրթական և մշակութային միջավայրի մասին,
- լավ հաղորդակցության և խնդիրների լուծման հմտություններ,
- կամավորական փորձը, խոցելի խմբերի հետ աշխատանքը կդիտվի որպես առավելություն,
- օտար լեզուների իմացությունը (ռուսերեն, անգլերեն) կդիտվի որպես առավելություն:
Դիմելու կարգ՝
Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը (https://ru.surveymonkey.com/r/23PQRD9) մինչև փետրվարի 10 ներառյալ։
Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից, ՄԱԿ-ի փախստկանների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Lրացուցիչ հարցերի պարզաբանման համար կարող եք դիմել «Ընտանիքի ընկեր» ծրագրի ղեկավար՝ Զարինե Հարությունյանին. հեռ.՝ (010) 54 18 44, (077) 54 18 44, էլ. փոստ՝ [email protected].