Call for Website Developer(s) (Armenian)
Սպիտակ քաղաքում գործող «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում իրականացնում է «Կազմակերպության կարողությունների հզորացում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում կազմակերպությունը փնտրում է անհատ ծրագրավորողի կամ կազմակերպության՝ ՀԿ-ի վեբ կայքը ստեղծելու նպատակով:
Կայքը պետք է պատրաստել Wordpress պլատֆորմի վրա: Այն ունենալու է 5-7 էջ: Որպես նման կայքի մոդել կարող եք դիտարկել հետևյալ կայքը՝ www.ngoc.am
Անհրաժեշտ պահանջներն են՝
- Համապատասխան որակավորում և փորձ վեբկայքերի պատրաստման ոլորտում,
- Ճկուն և պատասխանատու մոտեցում,
- Հնարավորություն 2-3 անգամ այցելել Սպիտակ քաղաք:
Դիմելու համար ուղարկել կենսագրական(CV), պորտֆոլիոն՝ ստեղծած կայքերի հղումները և նախկին պատվիրատուների/գործընկերներից երկուսի կոնտակներ:
Դիմելու վերջնաժամկետն է՝ մարտի 15-ը:
Ծրագրի իրականացում ըհնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿԴեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիրչ է, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: