CCP Synergy: Call for applications
Հարգելի գործընկերներ,
Եթե ունեք գործընկեր կազմակերպություն Գերմանիայում կամ ցանկանում եք գտնել գործընկերներ Գերմանիայում՝ համատեղ ծրագրերի մշակման համար, ապա բաց մի թողեք այս հնարավորությունը:
CCP Synergy ծրագիրը նախատեսված է Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) համար, և նպատակ ունի ամրապնդելու Գերմանիայում քաղհասարակության և ծրագրի մասնակից երկրների քաղհասարակության կապերը։
Եթե գործունեություն եք ծավալում հետևյալ ոլորտներում՝
- Հասարակություն և քաղաքականություններ (policy)
- Մեդիա և մշակույթ
- Մարդու իրավունքներ և խաղաղարարություն
- Կայուն զարգացում
ապա ծրագիրը հնարավորություն է ընձեռում ձեր կազմակերպությունների աշխատակիցներին 7-30 օրով մեկնել Գերմանիա՝ մասնակցելու ձեր գործընկեր գերմանական կազմակերպության հետ համատեղ ծրագրի մշակման աշխատանքներին: Մանրամասներին և դիմելու կարգին ծանոթանալու համար հետևեք այս հղմանը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 22-ն է:
2019-2023թ, ծրագրի հիմնական շեշտադրումը քաղաքացիական, ոչ ֆորմալ կրթությունն է և թվային հասարակությունը։
Մինչև 22.03.2020թ. կարող եք հայտ ներկայացնել մասնակցելու Արտասահմանյան կապերի ինստիտուտի (IfA) «CCP Synergy» ծրագրին:
Ծրագիրը Գերմանիայի և CrossCulture-Programme-ի անդամ, գործընկեր պետությունների հասարակական կազմակերպություններին օգնում է հանդես գալ համատեղ նախաձեռնություններով և ստեղծել երկարաժամկետ գործընկերային ցանցեր:
Հավելյալ տեղեկություններին ծանոթացեք այստեղ. https://www.ifa.de/en/fundings/ccp-synergy հարցերի կամ պարզաբանումների համար կարող եք գրել [email protected] կամ [email protected] էլ փոստ. Հասցեներին:
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում: Տեղեկատվական հանդիպման վայրի և օրվա մասին նախապես կհայտնենք մեր ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/ifaARMENIA/