Conflict Sensitivity Training for Armenian CSOs. Apply Now
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
հրավիրում են
ՔՀԿ-ներին մասնակցելու «Կոնֆլիկտների վերլուծության կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց ՀԿ-ների համար» թեմայով եռօրյա դասընթացին
հոկտեմբերի 8-10, 2019 թ.
Դասընթացավարներ․Լարիսա Սոտիևա (Մեծ Բրիտանիա), Ջուլիետ Սքոֆիլդ (Մեծ Բրիտանիա) և Նունե Սարգսյան Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն (Հայաստան)։
Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կառույցների համար այսօր ավելի քան կարևոր է համագործակցային կարողությունների զարգացումը, հատկապես վերլուծական, քննադատական, բանակցային և հաշտարարության բաղադրիչներով։ Տարբեր առանցքային դոնորների ռազմավարությունները հաճախ պահանջում են տարածաշրջանային գործընկերների մասնակցությամբ ծրագրերի իրականացում։ Հետևաբար, ՔՀԿ-ների համար շատ կարևոր է գիտելիքներ ստանալ կոնֆլիկտների դինամիկայի և վերլուծության, արտակարգ իրավիճակներում գործելու մասին, և ձեռք բերել համագործակցային ռազմավարությունների մշակման հմտություններ։ Այս նպատակով ԵՄ ֆինանսավորմամբ ԵՀՀ-ն ՀԲԸՄ-ի հետ համատեղ, իրականացնում է ՔՀ Կամուրջ ծրագիրը, որի շրջանակներում հրավիրում ենք ՔՀԿ-ներին մասնակցելու «Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի հմտություններ» թեմայով եռօրյա դասընթացին։
Դասընթացը կվարեն միջազգային փորձագետներ՝ Լարիսա Սոտիևան (Մեծ Բրիտանիա), Ջուլիետ Սքոֆիլդը (Մեծ Բրիտանիա), Նունե Սարգսյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն (Հայաստան ), ԵՀՀ և ՀԲԸՄ մասնագետների հետ համատեղ։
Դասընթացի նպատակներն են՝
- ՔՀԿ-ներին ներկայացնել հակամարտությունների վերլուծության գործիքներ,
- Սովորել հակամարտությունների լուծման, տրանսֆորմացիային ուղղված ռազմավարություններ, մոտեցումներ, որոնք կներմուծվեն տարբեր բնագավառներում ծրագրերի նախագծման գործընթացների մեջ,
- Ձեռք բերել ՔՀԿ-ների առօրյա աշխատանքի, նախագծերի պլանավորման և հակամարտության կողմերի հետ փոխհարաբերությունների ժամանակ կիրառվող անհրաժեշտ գործնական հմտություններ:
Դասընթացը նախատեսված է քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների համար, որոնք իրենց գործունեության ընթացքում կարիք ունեն վերը նշված հմտությունների, ինչպես նաև տարածաշրջանային և համագործակցային ծրագրերի։
Դասընթացի ժամանակ ՔՀԿ-ներին կներկայացվեն ծրագրերի ստեղծման և իրականացման ժամանակ կոնֆլիկտների արդյունավետ հարթման մոտեցումներ, ինչպես նաև ծրագրային օրինակներով կվերլուծվեն առանձին իրավիճակներ հակամարտությունների թեմայով։
Դասընթացը նախատեսված է մարդու իրավունքների, հաշմանդամության, բնապահպանական, գենդերային, հայաստանյան, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հակամարտությունների հարցերով զբաղվող ՔՀԿ ղեկավարների ու ծրագրերի համակարգողների համար։
Ով կարող է դիմել՝
- ՀՀ-ում գործող այն ՔՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք իրենց ծրագրերում ունեն կոնֆլիկտին վերաբերող էլեմենտներ։
Դիմելու համար՝
- Լրացնել հետևյալ դիմումի ձևը
- Ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] նամակի առարկան նշելով՝ “Conflict Sensitivity Training for CSOs” (ձեր կազմակերպության անվանումը անգլերենով կամ լատինատառ):
Փաթեթի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2019 թ. սեպտեմբերի 28-ը, ժամը 20։00:
Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել ԵՀՀ ծրագրի ղեկավար` Փիրուզե Մանուկյանին, հեռ. 091-23-73-80:
Լրացուցիչ տեղեկատվություն.
- Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ մինչև 20 մասնակից։
- Մասնակիցները կընտրվեն ՔՀ Կամուրջ ծրագրի աշխատակիցների կողմից, ըստ հետևյալ չափանիշների՝ կազմակերպության գործունեության համապատասխանությունը դասընթացի նպատակներին, կարողությունների զարգացման կարիքների առկայությունը, դասընթացի արդյունքների կիրառման հավանականությունը կազմակերպության կողմից։
- Մասնակցությունը պարտադիր է դասընթացի բոլոր երեք օրերի ընթացքում։
- Դասընթացի մասնակցության ծախսերը հոգում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, ներառյալ մարզերից ընտրված մասնակիցների տրանսպորտային և կացության ծախսերը։
- Դասընթացի լեզուն անգլերենն է, հայերեն թարգմանությամբ:
- Ընտրված դիմորդները կտեղեկացվեն 2019 թվականի սեպտեմբերի 30-ին։
- Մասնակիցներից կպահանջվի մասնակցել գնահատման գործընթացին` դասընթացից առաջ և հետո։
ՔՀ Կամուրջ ծրագրի մասին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:
Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է`
- Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
- Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
- Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
- Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
- Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
- Together4armenia առցանց հարթակի զարգացում:
Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ: Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.