Apply for Conflict Transformation School (in Armenian)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է 18-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու իր կողմից պարբերաբար կազմակերպվող կոնֆլիկտների տրանսֆորմացիայի հերթական դպրոցին, որը տեղի կունենա ս.թ. հուլիսի 18-ից 21-ը ԵՀՀ գրասենյակում, Երևան, Ազատության 1/21 բն. 22։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումները։
Դպրոցի մասնակիցները կծանոթանան կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունը և ձեռք կբերեն խաղաղարարության որոշակի փորձ։
Դպրոցի նպատակն է.
Զարգացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության խաղաղարարական կարողությունները` մասնակիցներին տրամադրելով գիտելիքներ և հմտություններ խաղաղության, քննադատական մտածողության և ֆասիլիտացիայի ասպարեզներում։
Դիմելու կարգը
Անհատներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին խնդրում ենք մինչև ս.թ. հունիսի 24-ը լրացնել առցանց հայտը և կցել ինքնակենսագրականը (CV)։ Խնդրում ենք ինքնակենսագրականը (CV) վերնագրել հետևյալ ֆորմատով «Անուն Ազգանուն_CV»։ Հարցերի դեպքում կարող եք նամակ ուղարկել Ազնիվ Թադևոսյանին հետևյալ էլ․ հասցեով [email protected]:
Լրացում
Եթե դիմորդը չունի Gmail-ում էլ. հասցե, խնդրում ենք լրացնել հայտը հետևյալ հղումով և ուղարկել ինքնակենսագրականը (CV) Ազնիվ Թադևոսյանին հետևյալ էլ․ հասցեով [email protected]:
Մասնակցության պայմանները
Մասնակցությունը դասընթացին անվճար է, մարզերից և Արցախից ժամանող մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունն է չորս օր: Դասընթացն աշխատանքային օրերին (չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ) կկայանա երեկոյան ժամերին, իսկ ոչ աշխատանքային (շաբաթ)՝ ամբողջ օրը: Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Դասընթացի մասնակիցները կստանան հավաստագրեր:
Դպրոցի վերաբերյալ նախնական պատկերացում կազմելու համար կարող եք դիտել նախորդ տարիների դասախոսությունների տեսանյութերը։
***
Այս դպրոցն անցկացվում է «Կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով խաղաղարարության ամրապնդումը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Եվրոպական միության աջակցությամբ։