Public debate on constitutional amendments in Vanadzor, Ijevan and Sevan (Armenian)
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ նախաձեռնում է մարզային քննարկումներ ՀՀ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ:
2015թ․ հոկտեմբերի 28-ին ժամը 14:00-ին Վանաձոր քաղաքի Արգիշտի հյուրանոցում (հասցե՝ ք. Վանաձոր, Բաթումի փ, 1 շենք) տեղի կունենա հանրային քննարկում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ:
Քննարկմանը կմասնակցեն՝ իրավաբան Հայկուհի Հարությունյանը, իրավապաշտպան Ստեփան Դանիելյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
2015 թ․ հոկտեմբերի 29-ին ժամը 15:00-ին Իջևան քաղաքի ԻնֆոՏանը (հասցե՝ ք. Իջևան, Անկախության 60) տեղի կունենա հանրային քննարկում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ:
Քննարկմանը կմասնակցեն՝ իրավաբան Անահիտ Չիլինգարյանը, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը:
2015թ․ հոկտեմբերի 30-ին ժամը 14:00-ին Սևան քաղաքի Պետական Քոլեջի դահլիճում (հասցե՝ ք. Սևան, Նաիրյան 162) տեղի կունենա հանրային քննարկում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ:
Քննարկմանը կմասնակցեն՝ իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը և գրող-հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը: