Corporate Social Responsibility (Armenian)
Աղբյուրը՝ https://www.facebook.com/events/1622374548088391/?active_tab=posts
Ի՞նչ է իրենից ներկայացնում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ)։ Արդյո՞ք դա պարզապես բարեգործություն է կամ գուցե ընկերության վարկանիշը բարձրացնելու նպատակով արվող սոցիալական ծրագիր։
Իրականում ԿՍՊ-ն բիզնես գործառույթ է, որն էապես տարբերվում է բարեգործությունից և PR արշավից։ Այն ցանկացած բիզնեսի համար շատ կարևոր դերակատարություն ունի և շոշափելի դրական ազդեցություն է ունենում և՛ ընկերության, և՛ հասարակության համար։ Այս դասախոսություն - քննարկման ժամանակ կներկայացվի ԿՍՊ հասկացությունը և դրա նշանակությունը ընկերությունների համար։
Դասընթացավարն է ոլորտի առաջատար և փորձառու ԿՍՊ անկախ փորձագետ Նազարեթ Սեֆերյանը, ով CSRArmenia.com-ի հիմնադիրն է և մասնագիտական ձեռնարկների ու հոդվածների հեղինակ։
Մուտքը՝ 2,000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):