CSO DePo School in Gyumri. You can apply now
«Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր»
ՀԿ Կառավարման դպրոց՝ Գյումրիում
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին(ՔՀԿ) հրավիրում է մասնակցելու «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթացին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը Գյումրիում:
ՀԿ կառավարման դպրոցի նպատակն է Հայաստանում ՀԿ-ների կարողությունները զարգացնել այնպես, որ դրանք դառնան Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։ ՀԿ դպրոցը հանդիսանում է «ՀԿ Դեպո» ծրագրի կարողությունների զարգացման համապարփակ շղթայի մի մասը և խրախուսվում է մասնակիցների կողմից ՀԿ Դեպո ծրագրի այլ ռեսուրսներից օգտվելը։
Երկու օր տևողությամբ դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքների միջոցով իրենց կարողությունները բարելավել հետևյալ ուղղություններով.
- Միջազգային զարգացման հաստատությունները և դոնորային ռեսուրսները
- Դոնորի հետ հարաբերություններ/կուլտիվացիա
- Ինչպես գտնել, հասկանալ և մշակել դրամաշնորհային հայտ
- Ինչպես գրել մրցունակ ծրագրի առաջարկ
Մասնակցելով «ՀԿ Դեպո» կառավարման դպրոցի դասընթացներին, Դուք հնարավորություն եք ստանում ծանոթանալ ՔՀԿ-ների կազմակերպական զարգացմանը նպաստող ռեսուրսների հետ, համագործակցել այլ կազմակերպությունների հետ, և այս բոլորը հետագայում ծառայեցնել Ձեր կազմակերպության ուժեղացման գործին։
Դասընթացը կվարեն ԵՀՀ փորձագետները։ Դասընթացի լեզուն հայերեն է, սակայն կարևոր է աշխատանքային մակարդակի անգլերեն լեզվի իմացությունը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմորդի մասնակցությունը պարտադիր է երկու օրերի ընթացքում։ Ցանկալի է, որ յուրաքանչյուր կազմակերպությունից մասնակցի ղեկավարը։
Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել կից ներկայացված ՀԿ անձնագիրը մինչև ս.թ. նոյեմբերի 23–ը, [email protected] էլ. հասցեով ՝ թեմայի տողում նշելով «ՀԿ դպրոցի հայտ — Ձերկազմակերպության անունը»։
Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցության ծախսերը հոգում է ԵՀՀ-ն:
Հարցերի դեպքում կարող եք դիմել` ԵՀՀ-ից Լիլիթ Արզոյանին` հեռ. (+374) 93-25-15-91, էլ.փոստ՝[email protected]:
ՀԿ Դեպո ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտականռեսուրսների կովկասյան կենտրոններ – Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ), Մեդիանախաձեռնությունների կենտրոն ՀԿ–ի (ՄՆԿ), Գորիսի մամուլի ակումբ ՀԿ–ի (ԳՄԱ),Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ–ի (ԱՆ), Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ –ի կողմից` ԱՄՆՄԶԳ Զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականին ևիրականացվելու է մինչև 2019 թվականը: