«ՔՀԿ-ների ներգրավումը Հայաստանում քաղաքականության մշակման գործում. դեպքերի ուսումնասիրություն» զեկույցի շնորհանդեսը
«ՔՀԿ-ների ներգրավումը Հայաստանում քաղաքականության մշակման գործում. դեպքերի ուսումնասիրություն» զեկույցի շնորհանդեսը կկայանա ս.թ. հունիսի 30-ին, ժ. 11:00-13:00, «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում (Երևան, Սայաթ Նովա պող. 19):
Զեկույցը հինգ դեպքերի վերլուծության միջոցով անդրադառնում է Հայաստանում հանրային քաղաքականության մշակման գործում ՔՀԿ-ների մասնակցության փորձին: Այն նկարագրում է շահերի պաշտպանության այն գործիքակազմը, որը ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի կողմից կիրառվել է բնապահպանական, սոցիալական, առողջապահական, իրավական և այլ ոլորտներում որևէ օրենքի կամ որոշման ընդունման, փոփոխման կամ կասեցման նպատակով:
Հետազոտությունն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի օժանդակությամբ՝ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Ոչ կառավարական դերակատարների հզորացում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարելավման նպատակով» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում: Հետազոտության արդյունքները կներկայացնեն հետազոտողներ Արփինե Հակոբյանը և Տաթևիկ Մարգարյանը:
Ակնկալում ենք Ձեր կամ Ձեր կազմակերպության ներկայացուցչի մասնակցությունը այս միջոցառմանը: Խնդրում ենք մասնակցությունը հաստատել պատասխան նամակով:
Աղբյուրը՝ www.facebook.com/events/140967069641046/