CSO Managment School in Goris. How to Find Resources and Write Successful Proposal (Armenian)
Աղբյուրը՝ Գորիսի Մամուլի Ակումբ
«Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր»
ՀԿ Կառավարման 5-րդ դպրոց՝ Գորիսում
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Գորիսի մամուլի ակումբը (ԳՄԱ)
«ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին(ՔՀԿ) հրավիրում ենք մասնակցելու «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթացին, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-5-ը, Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ում:
ՀԿ կառավարման դպրոցի նպատակն է Հայաստանում ՀԿ-ների կարողությունները զարգացնել այնպես, որ դրանք դառնան Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։ ՀԿ դպրոցը հանդիսանում է «ՀԿ Դեպո» ծրագրի կարողությունների զարգացման համապարփակ շղթայի մի մասը և խրախուսվելու է մասնակիցների կողմից ՀԿ Դեպո ծրագրի այլ ռեսուրսներից օգտվելը։
Երկու օր տևողությամբ դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքների միջոցով իրենց կարողությունները բարելավել հետևյալ ուղղություններով.
- Միջազգային զարգացման հաստատությունները և դոնորային ռեսուրսները
- Դոնորի հետ հարաբերություններ/ կուլտիվացիա
- Ինչպես գտնել, հասկանալ և մշակել դրամաշնորհային հայտ
- Ինչպես գրել մրցունակ ծրագրի առաջարկ
Մասնակցելով «ՀԿ Դեպո» կառավարման դպրոցի դասընթացներին, Դուք հնարավորություն եք ստանում ծանոթանալ ՔՀԿ-ների կազմակերպական զարգացմանն աջակցող ռեսուրսների հետ, համագործակցել այլ կազմակերպությունների հետ, և այս բոլորը հետագայում ծառայեցնել Ձեր կազմակերպության ուժեղացման գործին։
Դասընթացը կվարեն ԵՀՀ փորձագետները։ Դասընթացի լեզուն հայերեն է, սակայն կարևոր է մասնակիցների կողմից աշխատանքային մակարդակի անգլերեն լեզվի իմացությունը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմորդի մասնակցությունը պարտադիր է երկու օրերի ընթացքում։ Մեկ կազմակերպությունից կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ. ցանկալի է կազմակերպության ղեկավարը։
Մանսակցության համար անհրաժեշտ է ուղարկել կից ներկայացված ՀԿ անձնագիրը մինչև ս.թ. սեպտեմբերի 25–ը, [email protected] էլ. հասցեով ՝ թեմայի տողում նշելով «ՀԿ դպրոցի հայտ — Ձեր կազմակերպության անունը» ։
Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցության ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացի արդյունավետության նպատակով մասնակիցների թիվը սահմանափակ՝ մինչև 20 կլինի։ Նախապատվությունը կտրվի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գործող ՔՀԿ-ներին:
Հարցերի դեպքում կարող եք դիմել` ԵՀՀ-ից Լիլիթ Արզոյանին` հեռ. (+374) 93-25-15-91, էլ.փոստ՝ [email protected] կամ ԳՄԱ-ից Շուշան Օհանյանին՝ հեռ. (+374) 94-54-12-61, էլ.փոստ՝ [email protected]:
ՀԿ Դեպո ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ - Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի (ՄՆԿ), Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ի (ԳՄԱ), Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ-ի (ԱՆ), Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի կողմից` ԱՄՆ ՄԶԳ Զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մեկնարկել է 2014թվականին և իրականացվելու է մինչև 2019 թվականը: