CSO Meeting with RA NA Standing Committee on Economic Affairs (Armenian)
«Այլընտրանքային նախագծեր» խումբ» փորձագիտական հասարակական կազմակերպությունը «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի շրջանականերում կազմակերպում է ՔՀԿ-ների հանդիպում ՀՀ Ազգային Ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Ծրագիրը իրականացվում է ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի աջակցությամբ:
ՀԿ-ների հանդիպումը ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ տեղի կունենա
մարտի 26-ին, 2018թ. ժամը 14.30
Հանդիպման նպատակն է ՔՀԿ-խորհրդարան առավել դինամիկ և քաղհասարակությանը շահավետ հարաբերությունների հաստատման հնարավորության ստեղծումը: Հանդիպման ընթացքում կներկայացվի օրենսդրական գործընթացը, այդ ուղղությամբ հանձնաժողովի գործունեությունը, հանձնաժողովի հետ համագործակցության տարբերակները, կկազմակերպվի քննարկում, որի ընթացքում ՔՀԿ-ները կներկայացնեն հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցերը:
Հանդիպման արդյունքնում ՔՀԿ-ները հնարավորություն կստանան ծանոթանալու հանձնաժողովի աշխատանքին, քննարկելու հանձնաժողովի իրավասության ենթակա հարցերը, ստեղծել կապեր և հետագա համագործակցության հնարավորություններ:
Հանդիպման մասնակից ՀԿ-ները կդառնան «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի մաս, հնարավորություն կստանան մասնակցելու ծրագրի հետագա գործողություններին:
«Օրենսդրական այլընտրանք» ծրագրի շրջանակներում պլանավորվում է կազմակերպել դասընթացներ ՔՀԿ-ների համար, որի ընթացքում կներկայացվի իրավական տեխնիկային տիրապետելու, իրավական և տեխնիկական առումով մատչելի, օրենսդրական հստակ փոփոխության կամ նոր առաջարկի ներկայացման, այդ առաջարկները խորհրդարան ներկայացնելու կարգի վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ: Այս և հաջորդող հանդիպումները ԱԺ այլ մշտական հանձնաժողովներում հնարավորություն է ՀԿ-ների համար ծանոթանալ հանձնաժողովների աշխատանքին:
Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք կցված հայտի ձևն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected], մինչև մարտի 22-ը:
Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի համակարգող Հրանտ Մարգարյանին, հեռ. 091222027:
Սույն ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացմանգործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն ««Այլընտրանքային նախագծեր» խումբ» փորձագիտական հասարակական կազմակերպության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆկառավարության տեսակետները: