Vacancy at Dasaran.am
Աղբյուր՝ www.facebook.com/Dasaran.am
Մարդի՜կ, մենք ունենք դպրոցների սպասարկման և բովանդակության մասնագետի թափուր #աշխատատեղ: Շտապե՜ք միանալ #Dasaran-ի թիմին…
Աշխատանքի բնութագրություն
1. Դպրոցի տվյալների հավաքագրում / մուտքագրում համապատասխան բազա,
2. Աշակերտների ծածկանունների և ծածկագրերի պատրաստում և հասցեատերերին տրամադրում,
3. Ուսուցիչներին / տնօրեններին իրենց աշխատանքային գործիքին ծանոթացում,
4. Շահառուներին անհրաժեշտ աջակցության և խորհրդատվության տրամադրում,
5. Ուսուցիչների վերապատրաստման իրականացում,
6. Տարբեր ծրագրերի, միջոցառումների մշակում և իրականացում,
7. Բովանդակության հետ գրագետ աշխատանքի իրականացում,
8. Հոդվածների և նորությունների պատրաստում, մշակում և տեղադրում,
9. Անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության համակարգում:
Պահանջվող որակավորումներ
1. Բարձրագույն կրթություն,
2. Լեզուների իմացություն՝ հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
3. Համակարգչային բազային գիտելիքների տիրապետում,
4. Պատասխանատվության բարձր զգացում, պարտաճանաչություն,
5. Թիմային արդյունավետ աշխատանքի, միջանձնային և արտաքին հաղորդակցության հմտություններ,
6. Dasaran-ի admin գործիքին տիրապետելը կհամարվի առավելություն,
7. Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձը պարտադիր է:
Աշխատանքային ժամեր
Ամբողջ օր
Նշված աշխատանքի համար դիմել ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ թեմա /Subject/ դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Լուսանկարի առկայությունը պարտադիր է:
Ընկերության մասին՝ http://www.dasaran.am/apps/s/about/