DATA: Call for Experts for Policy Paper Manual
Դիմումի ներկայացման վերջնաժամկետ. 15 հոկտեմբերի, 2021 թ․
Աշխատանքի համառոտ նկարագիր.
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) գործընկեր կազմակերպությունների հետ միասին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ իրականացնում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը։
ԴԱՏԱ ծրագիրը նպաստում է փաստերով հիմնավորված քաղաքականությունների մշակման գործընթացի կատարելագործմանը, հզորացնելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների)՝ հուսալի և հստակ տվյալներ գործածելու, դրանք վերլուծելու և արդյունավետ կերպով հաղորդակցելու կարողությունների ձևավորմանը։ Այսպիսով, տեղական ՔՀԿ-ները, հզորանալով, կդառնան ազդեցիկ դերակատարներ արդյունավետ կառավարմանը նպաստելու գործում։
ԵՀՀ-ն համագործակցության է հրավիրում քաղաքականության փաստաթուղթ մշակելու փորձագետի՝ հետևյալ ծառայությունները մատուցելու համար․
- Մշակել քաղաքականությունների փաստաթուղթ (policy paper) կազմելու մասին ուղեցույց, որն անդրադառնալու է նման փաստաթղթի նպատակներին, կառուցվածքին, մեթոդաբանությանը, լեզվին և այլ առնչվող հարցերին,
- Գործընկեր կազմակերպությունների համար մշակված ուղեցույցի վերաբերյալ դասընթացի իրականացում,
- Գործընկեր կազմակերպություններին քաղաքականության փաստաթուղթ կազմելու ընթացքում խորհրդատվության տրամադրում։
Պահանջվող մասնագիտական որակավորումները․
- Քաղաքականությունների փաստաթղթեր մշակելու, օրենսդրական նախագծեր կազմելու կամ հետազոտություններ իրականացնելու առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ,
- Քաղաքացիական հասարակության կամ հարակից ոլորտներում խորհրդատվություն և/կամ դասընթաց վարելու փորձ,
- Կրթության, իրավաբանության, հանրային կառավարման, սոցիոլոգիայի, ջատագովության կամ այլ առնչվող ոլորտում փորձառություն։
- Հայերեն և անգլերեն բարձրորակ տեքստեր գրելու և խմբագրելու կարողություններ։
Դիմելու ընթացակարգը.
Դիմելու համար խնդրում ենք [email protected] էլ․հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV), ձեր հեղինակությամբ հայերեն տեքստ և նախկինում մշակված ձեռնարկ, ուղեցույց, ուսուցման մոդուլներ, եթե այդպիսիք առկա են։
«Թեմա» դաշտում խնդրում ենք նշել «Քաղաքականությունների մշակման մասնագետ» և ձեր անունը։
Ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել ծրագրի աշխատակից Տաթևիկ Ղարիբյանին` (091) 501 027 հեռախոսահամարով։