DEMOCoDesign Lab. Call for applications (Armenian)
Աղբյուրը՝ undpcamp
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ, ս․թ. մայիսի 10-12 կազմակերպում է սոցիալական նորարարության միջոցառում - #DEMOCoDesign Lab, որի նպատակն է մշակել նախագծեր տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցությունը խրախուսելու համար։
Միջոցառման ընթացքում կքննարկվեն և կմշակվեն լուծումներ հետևյալ թեմաներով՝ կանանց մասնակցություն, համայնքային հիմնախնդիրների բացահայտում և ներառում հնգամյա զարգացման ծրագրում, մասնակցային որոշումների կայացում, համայնքային ծրագրերի և ծառայությունների մշտադիտարկում և բարելավում, համայնքներում սոցիալական միասնության բարելավում:
Եթե Դուք Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ և Լոռի մարզերից եք, ցանկանում եք մասնակցել արդեն ընտրված գաղափարների քննարկմանը և ունեք փորձագիտական գիտելիք տեղեկատվական տեխնոլոգիաների, դիզայնի, մարքեթինգի, տեղական ինքնակառավարման, գենդերային հավասարության, մասնակցային գործընթացների, երիտասարդների ներգրավվածության ոլորտում, «Կանայք և տեղական ժողովրդավարությունը 2/ Փուլ 2» ծրագիրը ուրախ կլինի համագործակցել Ձեզ հետ: Հայտեր կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ ոչ ֆորմալ խմբերը և հասարակական կազմակերպությունները՝ ՏԻՄ-ի հետ համագործակցությամբ։
Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներով.
գաղափար ներկայացնելու համար` http://bit.do/ecHnq
մասնակցության համար` http://bit.do/ecHm4
#DEMOCoDesign Lab-ին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ուղեցույցից, անցնելով հետևյալ հղումով՝https://issuu.com/undpyouthca…/…/democodesign_lab_guide.docx
Դիմելու վերջնաժամկետը 2018թ․ ապրիլի 23-ն է: