«#DEMOCoDesign Lab» for non consolidated communities
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրը 2019թ. նոյեմբերի 15-17-ը կազմակերպում է հերթական «#DEMOCoDesign Lab» սոցիալական նորարարության միջոցառումը ոչ խոշորացված համայնքներում(‼) ` տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցությունը խրախուսելու նպատակով։
#DEMOCoDesign Lab-ին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հայտերի ներկայացման ուղեցույցից՝ http://bit.ly/2LYOgx2։
Հաղթող նախագծերը պետք է իրականացվեն Հայաստանի ոչ խոշորացված համայնքներում՝ ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ:
#DEMOCoDesign Lab-ին մասնակցելու համար Դուք կարող եք դիմել որպես գաղափար առաջարկող կամ որպես մասնակից (փորձագետ):
Ձեր գաղափարները կարող եք ներկայացնել հետևյալ հղումով՝ http://bit.ly/2ATjiQk։
Եթե ցանկանում եք ներգրավվել որպես մասնակից, ունեք փորձագիտական գիտելիքներ, կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝http://bit.ly/30UWo5T։
Վերջնաժամկետը՝ 2019 թվականի նոյեմբերի 3։
#DemoCoDesign LAB-ն իրականացվում է ՄԱԶԾ-ի՝ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ՝ ՕքսԵՋեն հիմնադրամի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։