Digital Journalism And Democracy Workshop in Minsk (Armenian)
Թվային լրագրության սեմինար Մինսկում
Առաջնորդության եւ բանավեճի եվրոպական ակադեմիան (European Leadership & Debate Academy) հրավիրում է ժողովրդավարության զարգացման գործում թվային լրագրության դերի մասին գործնական սեմինարի:
Սեմինարին կարող են դիմել 20-35 տարեկան լրագրողներ Հայաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Մոլդովայից: Կազմակերպիչները կհոգան մասնակիցների ճանապարհածախսն ու կեցությունը:
Սեմինարի ընթացքում կքննարկվեն ինտերնետային լրագրության տնտեսական, մշակութային և սոցիալական հարցերը. ինչպես համապատասխանել լրագրության չափանիշներին թվային դարաշրջանում՝ եկամուտ բերելով հրատարակությանը:
Դիմել կարող են գործող լրագրողները, բլոգերները և մուլտիեդիա ոլորտի աշխատակիցները, որոնք հետաքրքրված են ժողովրդավարական գործընթացներում լրատվամիջոցների դերով և թվային լրագրության ապագայով:
Կազմակերպիչները կընտրեն 16 մասնակցի:
Սեմինարին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը և CV-ի ու մոտիվացիոն նամակի հետ միասին մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը ուղարկել [email protected] հասցեին:
Սեմինարը կանցկացվի 2016 թվականի հոկտեմբերի 5-9-ը Մինսկում: Աշխատանքային լեզուն անգլերենն է: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ: