Discussion at The Ministry of Ministry of Labor and Social Affairs
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների և սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրենքի նպատակը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում, ինչպես նաև 1991 թ. սեպտեմբերի 21-ից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելիության և այլ դրդապատճառներով անձի իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարումների ու բռնաճնշումների դատապարտումը, բռնադատված անձանց անօտարելի իրավունքների վերականգնումը և բռնադատման հետևանքով նրանց պատճառված բարոյական և նյութական վնասի վերականգնումն է:
Քննարկման հիմնական բանախոսներն են ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Հանրային քննարկումը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` Ձեր կոնտակտային տվյալներն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հարցերի դեպքում զանգահարել` 010 56 53 65 հեռախոսահամարով: