Discussion. History books and Teaching methodology (Armenian)
«Իմեջին» հակամարտությունների հաղթահարման կենտրոնը և Երիտասարդ Պատմագետների Ասոցիացիան կազմակերպում են կլոր սեղան-քննարկում Հայաստանում և Թուրքիայում պատմության դասագրքերի և դասավանդման մեթոդաբանության շուրջ։ Կլոր սեղան-քննարկումը տեղի կունենա ապրիլի 3-ին ժամը 4-7-ը ք․ Երևանի Թումանյան 26ա հասցեում գտնվող Հոդված 3 ակումբում։ Կքննարկվեն Հայաստանից և Թուրքիայից պատմության դասավանդման և կրթության ոլորտի մի խումբ մասնագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները։ Հետազոտությանը, որը առայժմ հասանելի է միայն անգլերեն տարբերակով, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://caucasusedition.net/wp-content/uploads/2017/06/Tarih-Vakfi-and-Imagine-Final-Papers-June-20.pdf։ Կլոր-սեղան քննարկման լեզուն հայերենն է։ Խնդրում ենք նախապես գրանցվել կլոր սեղան-քննարկմանը հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/J2b5ZwbkQfBBcExD3.
Այս միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարություն ֆինանսական աջակցությամբ։