Discussion with lawyers at Eurasia Partnership Foundation
Հայտարարության աղբյուրը՝ https://www.facebook.com/events/186812315936935/
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերից սկսել է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագիրը, որի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, հետազոտում ենք նաև Խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքների արդյունավետությունը։
Այս նպատակով աշխատանքային քննարկումներ ենք անցկացնում մասնագիտական խմբերի հետ։ Հերթական քննարկումը անցկացնելու ենք այն փաստաբանների մասնակցությամբ, ում վստահորդները առնչություն են ունեցել ԽՀՄ-ների հետ։ Մենք ցանկանում ենք լսել մեր փաստաբան գործընկերների դիտարկումներն ու մտահոգությունները ԽՀՄ-ների աշխատանքի վերաբերյալ։
Այս կապակցությամբ հրավիրում ենք բոլոր հետաքրքրված փաստաբաններին մասնակցելու առաջիկա քննարկմանը, որը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ժամը 12։30-ին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում (Ազատության 1/21, բն․ 23)։
Քննարկմանը մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով 055-955-959 կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին։