Doctors.am Is Looking for a Professional Journalist
Doctors.am լրատվամիջոցն ունի հմուտ լրագրողի թափուր հաստիք։
Պարտականություններն են՝
-Աշխատել լրատվական հոսքի հետ։
-Պատրաստել լրատվական և հեղինակային նյութեր։
-Վարել հարցազրույցներ և պատրաստել հրապարակման։
Անհրաժեշտ է՝
-Լինել իսկապես լրագրող՝ մտածելակերպով, ներաշխարհով և անգամ համաստեղությամբ։
-Կարողանալ գրել այնպես, ինչպես չի գրում ոչ ոք, և տեսնել այն, ինչ տեսնում է միայն ձկան աչքը։
-Լինել ակտիվ, պրպտող, աշխատանքային տեմպի մեջ և ճկուն։
-Գերազանց տիրապետել հայերենին, իսկ ռուսերենին ու անգլերենին՝ լավ։
-Նախորդ տողը կարդացեք նորից, որովհետև ձևի համար չենք նշել, և դա իրոք կարևոր է։
Բայց սպասեք, մենք դեռ ավելացնելու բան ունենք։
Մեր խմբագիրը տանել չի կարողանում կաղապարները (ՇԱԲԼՈՆ), լսել արդեն լսվածը և կարդալ վաղուց կարդացվածը։ Իսկ Copy-paste-ը զգում է հոտառությամբ։
Աշխատավարձը՝ արժանապատիվ և անընդհատ աճող։
Փորձաշրջան՝ 9 օր։
CV-ներն ուղարկել [email protected] հասցեին։
Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 31-ն է։