Ecological Right. EIA Research Announcement
Ընդերքօգտագործման թույլտվությունների համապատասխանությունը օրենսդրության նորմերին
հետազոտություն իրականացնելու հայտերի ընդունում
Հետազոտության նպատակն է պարզել, թե մետաղական հանքավայրերի շահագործման համար տրված ՇՄԱԳ դրական փորձաքննական եզրակացությունները որքանո՞վ են համապատասխանում 2014թ. ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքով (ՇՄԱԳ օրենք) ամրագրված պահանջներին: Պետք է ուսումնասիրել ՇՄԱԳ նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արդյունահանման նպատակով տրված բոլոր մետաղական հանքավայյրերի նախագծերը և դրանց տրված դրական փորձաքննական եզրակացությունները՝ այդ թվում արդեն իսկ շահագործման թույլտվություն ունեցող հանքավայրերի նոր նախագծերի ՇՄԱԳ հաշվետվություններն ու դրանց տրված դրական փորձաքննական եզրակացությունները:
Մասնավորապես, հետազոտությունն ընդգրկում է հետևյալ երկու խումբ հարցերը՝
- Հայաստանի տարբեր մարզերում մետաղական հանքերի շահագործման համար փորձաքննական եզրակացությունների ուսումասիրություն.
- Արդյո՞ք ընկերությունների կողմից ներկայացված ՇՄԱԳ հաշվետվություններում առկա են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով ամրագրված՝ փորձաքննության ենթակա բոլոր հարցերը,
- Արդյո՞ք ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հաստատված ՇՄԱԳ դրական փորձաքննական եզրակացություններով փորձաքննության են ենթրկվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով ամրագրված՝ փորձաքննության ենթակա բոլոր հարցերը,
- Արդյո՞ք ՇՄԱԳ դրական փորձաքննական եզրակացությամբ իրականում գնահատվել են ընկերությունների կողմից ներկայացված ՇՄԱԳ հաշվետվության տվյալների արժանահավատությունն ու հիմնավորվածությունը, թե՞ փորձաքննական եզրակացությամբ պարզապես կոնսպեկտավորվել է հաշվետվության տեքստը՝ առանց այդ տվյալների ինքնուրույն գնահատման:
- ՇՄԱԳ գործընթացում մարդու առողջության վրա ազդեցության փորձաքննությունների/կարծիքների ուսումնասիրություն.
- Արդյո՞ք փորձաքննական եզրակացության մեջ ներկայացված է մարդու առողջության վրա ազդեցության գնահատման փորձաքննություն
- Եթե մարդու առողջության վրա ազդեցության փորձաքննություն չի իրականացվել, ապա ի՞նչ եղանակով է տրվել մարդու առողջության վրա ազդեցության գնահատականը:
Հայտ ներկայացնելու կարգը
Հետազոտության իրականացման ժամկետն է 6 ամիս:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ ապրիլի 22, 2019 թ.:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ հասցեին: Նամակի առարկան պետք է նշել՝ Ecoright EIA Research, անունը /ազգանունը
Հետազոտության մեթոդաբանության և մանրակրկիտ ժամանակացույցի վերաբերյալ առաջարկները կարող են արվել հետազոտության համար հայտ ներկայացրած մասնակիցների կողմից (փաստաթղթային ուսումնասիրություններ, հարցազրույցներ, դատական գործերի ուսումնասիրություններ և այլն):
Հայտարարության տեքստը հասանելի է նաև այստեղ