EPF Is Hiring a Project Manager
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի օժանդակությամբ, սկսում է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցության ծրագիր։ Ծրագրի նպատակներն են.
- ուժեղացնել քաղհասարակության ու լրատվամիջոցների կարողությունները դատաիրավական համակարգում առկա խնդիրներն ու նվաճումները պատշաճ կերպով մշտադիտարկելու, առաջարկներ ներկայացնելու և լուսաբանելու միջոցով, ռեֆորմների ընթացքը վերահսկելու և հասարակությանը գործընթացին մասնակից դարձնելու համար,
- նպաստել վեճերի այլընտրանքային մեխանիզմների հանրայնացմանն ու կիրառությանը դատական համակարգի էֆեկտիվությունը բարձրացնելու համար,
- ստեղծել քաղհասարակություն-իշխանություն համագործակցության գործուն հարթակներ և ֆորմատներ արդարադատության ոլորտի բարեփոխումների և դատական իշխանության հանդեպ հանրային վստահության աճի նպատակով ։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։
ԵՀՀ-ն թիմին միանալու և ծրագիրը համակարգելու համար փնտրում է նախագծերի իրականացման և ենթադրամաշնորհների կառավարման փորձ ունեցող բարձրակարգ մասնագետի։ Պահանջվող որակավորումներն են.
- Բարձրագույն կրթություն հումանիտար գիտությունների ոլորտում, մարդու իրավունքների/ իրավաբանական կրթությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Ծրագրեր և/կամ նախագծեր կառավարելու ապացուցված փորձ
- Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Ենթադրամաշնորհներ կառավարելու և կոնսորցիումներում աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։
Դիմելու համար, խնրում ենք, ԵՀՀ մարդու իրավունքների ծրագրերի օգնական Անահիտ Խաչատրյանին [email protected] հասցեով ուղարկել
- Ինքնակենսագրական (CV)
- Մոտիվացիոն նամակ (ոչ ավելի քան մեկ էջ)
Դիմելու վերջնաժամկետը ս․թ․ սեպտեմբերի 30-ն է։ ԵՀՀ-ն հավասար հնարավորություններ տրամադրող գործատու է։ Միայն կարճ ցուցակ ընդգրկված դիմումատուները կհրավիրվեն հարցազրույցի: