EPF is Looking for a Consultant
23.04.2020
Խորհրդատվության/ծառայության անվանում՝ ՄԱԿ-ի բողոքների ներկայացման ընթացակարգերի հարցերով խորհրդատու
Պայմանագրի տեսակ՝ ծառայությունների մատուցման պայմանագիր
Պահանջվող լեզուներ՝ հայերեն, անգլերեն
Հայտարարության տարածման ամսաթիվ՝ 2020թ․-ի ապրիլի 23
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2020թ․-ի մայիսի 3
Ծառայության մատուցման սկիզբ՝ անմիջապես
Գործունեության բնույթը.
ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի և պայմանագրային մարմինների մասնագիտացված մոտեցումն ու փորձառությունը մեծապես նպաստել են տարբեր ոլորտներում մարդու իրավունքների մասին օրենսդրության մշակմանը։ Դրանք կարող են օգնել զարգացնել արդեն իսկ գոյություն ունեցող ստանդարտները, ստեղծել նախադեպեր, մանրամասն նկարագրել և արձանագրել «երկրի համատեքստը» և իրավական պաշտպանության միջոցների առանձնահատկությունները:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) փնտրում է ՄԱԿ-ի Հատուկ ընթացակարգերի մեխանիզմների, Մարդու իրավունքների պայմանագրային մարմինների բողոքների ներկայացման ընթացակարգերի ոլորտում մասնագիտացած խորհրդատուի կամ խորհրդատուների, որոնք կաջակցեն ԵՀՀ-ի թիմին՝ «ՄԱԿ-ի բողոքների ներկայացման ընթացակարգերի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է բարձրացնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների իրացման արդյունավետությունն ու բողոքների միջազգային ընթացակարգերի կիրառման միջոցով նպաստել մարդու իրավունքների ոտնահարումների առավել արդյունավետ հետաքննությանն ու պաշտպանությանը։
Գործողության արդյունքում մշակվելու է զեկույց՝ Մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի, բողոքների ընթացակարգերի վերաբերյալ, որտեղ ներկայացվելու են առաջարկներ բողոքների առկա մեխանիզմները լավագույնս օգտագործելու համար` ընդգրկելով խոցելի խմբերի մարդու իրավունքների առաջխաղացման գործում ռազմավարական դատավարությունների վերաբերյալ տեղեկատվություն և նախադեպերի վերլուծություն։ Խորհրդատուների կողմից մշակվելու է նաև երկօրյա դասընթացի մոդուլ, որը կհարմարեցվի ծրագրի շրջանակներում և դրանից դուրս թիրախային խմբերի համար (քաղհասարակություն, իրավաբաններ):
Պահանջվող որակավորումները.
- իրավագիտության, մարդու իրավունքների կամ հարակից ոլորտներում կրթություն․
- ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների և վերջիններիս աշխատանքներում քաղաքացիական հասարակության ընդգրկման հնարավորությունների գերազանց իմացություն․
- Մարդու իրավունքների՝ ներառյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների վերաբերյալ դասընթացների պատրաստման ու վարման փորձը կդիտվի որպես առավելություն․
- ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմինների վերաբերյալ գերազանց իմացությունը, ինչպես նաև դրանց դիմելու փորձը կդիտվի որպես առավելություն․
- hայերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Դիմելու կարգը.
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրքրության նամակը (առավելագույնը 1 էջ), և ձեր կատարած հետազոտական աշխատանքներից որևէ օրինակ Անահիտ Խաչատրյանին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]: Նամակի առարկայի տողում անհրաժեշտ է նշել՝ ՄԱԿ Խորհրդատու. Ձեր անունն ու ազգանունը:
Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
« ՄԱԿ-ի բողոքների ներկայացման ընթացակարգերի խթանումը Հայաստանում » ծրագիրն իրականացվում է ԵՀՀ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR)–ի աջակցությամբ: